Ռոբերտ Քոչարյանը դեռ հիվանդանոցում է․ նրա ձերբակալման նոր որոշում է կայացվել
Իրավունք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում։ Նրա որդին՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը, հայտնել է, որ երկրորդ նախագահին ձերբակալելու վերաբերյալ նոր որոշում է կայացվել։
Լևոն Քոչարյանի խոսքով՝ նոր որոշման անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ նախորդ ձերբակալման որոշումից անցել է 24 ժամ։ Միաժամանակ, Քոչարյանի առողջական վիճակով պայմանավորված՝ նրան այս պահին հնարավոր չէ դատարան ներկայացնել։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ քննվող քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը՝ իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել ու շուկայական արժեքից էականորեն ցածր գներով ձեռք է բերել մի շարք արժեքավոր գույքեր։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել