«Ջուսինադ» լիմոնադում մանրէաբանական անհամապատասխանություն է հայտնաբերվել․ արտադրությունը կասեցվել է
Իրավունք
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող «Թամարա և Անի» ՍՊԸ-ին պատկանող «Ջուսինադ» զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում։
Ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրամասում չեն պահպանվել սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ոլորտում սահմանված մի շարք պահանջներ։ Լաբորատոր փորձաքննության արդյունքում «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրանքի նմուշը չի համապատասխանել սահմանված պահանջներին։
Մասնավորապես, անհամապատասխանություն է արձանագրվել մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակի, ինչպես նաև խմորասնկերի և բորբոսասնկերի գումարային ցուցանիշներով։ Տեսչական մարմինը արտադրանքը գնահատել է որպես վտանգավոր սննդամթերք։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրանքի արտադրությունը։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ընկերությանը սահմանվել է համապատասխան ժամկետ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել