Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի այցը Մոսկվա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի այցը Մոսկվա սովորական աշխատանքային այց էր։ Այս մասին նա ասել է ռադիոհաղորդավար Գլեն Բեքի ծրագրի եթերում։
«Դա սովորական, ընթացիկ այցի նման մի բան էր։ Ցավում եմ, եթե հիասթափեցնում եմ մարդկանց», — ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Ռեթքլիֆի այցը կապված չի եղել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր լարվածության սրման կամ Իրանի շուրջ իրավիճակի հետ։
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել օգոստոսի 25-ի երեկոյան։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այցը կապված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների միջև շփումների հետ՝ այլ մանրամասներ չհրապարակելով։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել