«Եթե գիտեիք, որ գալու էին, երեխեքին խի՞ մյուս տատիկ-պապիկի տուն չէիք ուղարկում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին
Քաղաքական
«Եթե խոսքը բարկանալու մասին է, ես ամսի 24-ին չեմ բարկացել, ես վաղուցվանից բարկացած եմ»,- կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ազգային ժողովում Լևոն Քոչարյանի հետ ունեցած սուր հարցուպատասխանն է պատճառ դարձել, որ ինքը բարկանա և իրավապահներին հրահանգներ տա։
Փաշինյանը կրկին պնդեց, որ վերջին ութ տարիների ընթացքում իրավապահ համակարգը պատշաճ չի գործել՝ դա կապելով նախկին իշխանությունների ազդեցության հետ։
Անդրադառնալով Քոչարյանի բնակարանում իրականացված խուզարկությունից առաջ տարածված պաստառներին՝ Փաշինյանը հարցադրում արեց, թե եթե ընտանիքը նախապես իմացել էր խուզարկության մասին, ինչու երեխաներին չէր տեղափոխել մյուս տատիկ-պապիկի տուն։
«Էն որ խուզարկությունից առաջ պաստառներ են ցուցադրում՝ ցույց տալով, որ իրենք գիտեին, հետո էլ մի հատ մեծ պատմություն են սարքել՝ բա երեխեքը։ Եթե դուք գիտեիք, որ գալու էին, երեխեքին խի՞ մյուս տատիկ-պապիկի տուն չէիք ուղարկում։ Այսինքն՝ պահե՞լ էիք, որ երեխեքով շոու անեք, բա էդքան սիրում էիք երեխեքին»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ պաստառներ պատրաստելու փոխարեն ընտանիքը կարող էր երեխաներին տեղափոխել անվտանգ վայր։
«Այսինքն՝ սա նշանակում է, որ երեխեքին զենքայնացնելու մի պրոցես է սկսվել»,- եզրակացրեց Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտարարեց, որ նախկին նախագահները, իր խոսքով, պետք է յուրաքանչյուր ամսվա վերջին ստուգեն իրենց հեռախոսները՝ տեսնելու, թե երբ է թոշակը փոխանցվել, և դրանով ապրեն։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել