ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ղազախստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները
Քաղաքական
Ղազախստանում Կուրուլթայի ընտրություններն անցկացվել են կազմակերպչական բարձր մակարդակով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
«Քվեարկությունն անցկացվել է կազմակերպչական բարձր մակարդակով՝ ազգային օրենսդրությանը լիովին համապատասխան և առանց որևէ լուրջ խախտման»,- հայտարարել է Զախարովան։
Ռուսաստանցի դիվանագետի գնահատմամբ՝ Ղազախստանում ընտրություններն անցել են արդար, մրցակցային և բաց պայմաններում։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Ղազախստանի հետ բազմաոլորտ համագործակցությունը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ խորհրդարանական ընտրություններում իշխող «Ադիլեթ» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել