Ռադայի պատգամավորը կոշտ հայտարարություն է արել Զելենսկու՝ Զապորոժիե այցից հետո
Քաղաքական
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է կեղծավորության մեջ՝ Զապորոժիե կատարած ենթադրյալ այցից հետո։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պատգամավորի տելեգրամյան ալիքին։
Դմիտրուկի պնդմամբ՝ Զապորոժիեում իրավիճակը ծանր է, սակայն Զելենսկու համար առաջնայինը հանրությանը սեփական ներկայությունը ցույց տալն ու «խորտակվող նավը չլքող կապիտանի» կերպար ստեղծելն է։ Պատգամավորը նաև կասկած է հայտնել, որ Ուկրաինայի ղեկավարը իրականում մեկնում է այն վայրերը, որտեղից հրապարակում է տեսանյութերը։
Նրա խոսքով՝ Զելենսկին կարող է տեսանյութերը նկարահանել այլ վայրում՝ անհրաժեշտ տպավորություն ստեղծելու համար։ Նախօրեին Զելենսկին իր տելեգրամյան ալիքում տեսանյութ էր հրապարակել, որում, ըստ ներկայացված տեղեկության, կանգնած էր «Զապորոժիե» գրությամբ հուշակոթողի մոտ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել