Զախարովան ԵՄ-ին մեղադրել է Սերբիայում հրդեհների ֆոնին հակառուսական տրամադրություններ բորբոքելու մեջ
Քաղաքական
Ռուսաստանը Սերբիայի խնդրանքով օգնում է մարել երկրում բռնկված լայնածավալ անտառային հրդեհները, մինչդեռ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն շարունակում են հակառուսական տրամադրություններ բորբոքել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
«Մինչ մենք ավիացիա ենք ուղարկում Սերբիայում լայնածավալ հրդեհները մարելու համար, Եվրամիությունը շարունակում է հակառուսական տրամադրություններ բորբոքել։ Մինչ մեր Իլ-76-ը տոննաներով ջուր է լցնում այրվող սերբական անտառների վրա, ԵՄ ներկայացուցիչները տոննաներով ցեխ են լցնում ռուս փրկարարների և Բելգրադի վրա»,- հայտարարել է Զախարովան։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել էր, որ Ռուսաստանը Բելգրադի դիմումից հետո Իլ-76 ինքնաթիռ է ուղարկել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար։ Օդանավը կարող է մեկ թռիչքի ընթացքում մինչև 42 տոննա ջուր նետել։ Օգոստոսի 5-ից Դելիբլատսկա Պեշչարա արգելոցում մոլեգնող անտառային հրդեհն ընդգրկել է շուրջ 3,5 հազար հեկտար տարածք։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել