Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը Երազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը Մոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց 

Ատամ չէին՝ պրոթեզ էին, այդ պրոթեզը ես եմ հանել»․ Փաշինյանը՝ Ալիևի «ատամները քաշելու» մասին

Քաղաքական

«Մենք այդ քարտեզներին բանակցությունների արդյունքում չենք հասել, դրանք բանակցությունների առարկա չեն եղել»,- կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է սահմանազատման հիմք ընտրվել 1975 թվականի ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտեզը, այլ ոչ թե 1988 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված քարտեզը, որտեղ Տիգրանաշենը մեծ մասամբ ներկայացված է որպես Հայաստանի տարածք։

Փաշինյանի խոսքով՝ Պրահայում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո կողմերի խնդիրն է եղել պարզել, թե Խորհրդային Միության փլուզման պահին որ քարտեզներն են ունեցել իրավական ուժ։

Անդրադառնալով «Քյարքիի» թեմային՝ Փաշինյանը լրագրողին հարցրեց, թե որտեղից է նա ենթադրում, որ «Քյարքի» ասելով ինքը նկատի ունի տարածքի մեծ մասը, այլ ոչ թե փոքր մասը։

«Հարց է՝ Ադրբեջանն էլ, մենք էլ ուզո՞ւմ ենք անկլավ, էքսկլավ ունենալ։ Դա մեր կյանքը բարդացնո՞ւմ է, թե՞ հեշտացնում։ Սա էլ մտածելու հարց է։ Եթե երկկողմանի գալիս ենք այն եզրակացության, որ դա մեր կյանքը բարդացնում է, ուրեմն պետք է երկկողմ լուծումներ գտնենք»,- ասաց վարչապետը։

Նա նաև պնդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որով ամրագրված է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման գործընթացի բազային սկզբունքն է։

«Մենք ունենք նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, որտեղ, հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա և ճանաչելով նախկին Խորհրդային Միության սահմանները, այդ հենքի վրա ճանաչում ենք միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը»,- նշեց Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե «Քյարքի» ասելով Փաշինյանը, իր խոսքով, «ատամի նյարդն է հանում», մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից «բոլոր ատամներն է քաշում», վարչապետը պատասխանեց՝ օգտագործելով ատամնաբուժական համեմատությունը։

«Ինչ վերաբերում է ատամներին, դա իրականում պրոթեզ է եղել։ Ես «իրական Հայաստանի» գաղափարախոսությամբ հենց դա եմ ուզում բացատրել։ Չեմ ուզում որևէ մեկին նեղացնել, բայց որոշ կազմակերպություններ և գործընկերություններ, որոնք իբր մեր անվտանգությունը երաշխավորում էին և տարածաշրջանում մեզ իբր ուժեղի դիրքերում էին դնում, ատամ չէին՝ պրոթեզ էին։ Այդ պրոթեզը ես եմ հանել»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ «պրոթեզի» տակ, սակայն, կան չբուժված խնդիրներ։

«Այդ պրոթեզի տակ կան փչացած ատամներ, որոնց նյարդերը հանած չեն, ցավում են, և այդ ատամների բուժմամբ եմ ես զբաղված։ Այսօր լրիվ «ատամնաբուժ Արևելյան» արեցինք»,- եզրափակեց Փաշինյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ով
Ամենադիտված