Զելենսկին ԱՄՆ սենատորին «տնային աշխատանք» է տվել
ԱՄՆ
ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի հակամարտության մեջ Starlink արբանյակային համակարգի օգտագործման հարցը բարձրացնել նախագահ Դոնալդ Թրամփի և ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ՝ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու խնդրանքով, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։
«Starlink-ը չափազանց կարևոր է։ Եվ նախագահ Զելենսկու կողմից իմ «տնային առաջադրանքի» մի մասն այն է, որ գուցե համոզեմ մեր նախագահին և ուրիշներին, մասնավորապես՝ Իլոն Մասկին, Starlink-ի վերաբերյալ», - ասել է Բլումենտալը։
Նա նշել է, որ անձամբ չի շփվել Մասկի հետ, բայց դրա համար ուղիներ կփնտրի։ Սենատորը կարծում է, որ միլիարդատերը «ավելի հավանական է, որ լսի ԱՄՆ նախագահին, քան մեկ սենատորի»։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել