ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները
ԱՄՆ
Իրանին հարվածներից և տնտեսական գործողությունից հետո Միացյալ Նահանգները չի հրաժարվել իրանական միջուկային ծրագիրը բանակցությունների միջոցով լուծելու գաղափարից։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
«Մենք վճռականորեն հանձնառու ենք Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու հարցում՝ բանակցությունների և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կողմից անցկացվող ստուգումների միջոցով։ Մենք չենք հրաժարվել այս տարբերակից։ Հուսով եմ, որ մենք, ի վերջո, կհասնենք դրան», - ասել է Ռայթը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել