ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
ԱՄՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն օգոստոսի 27-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտպանական քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Քոլբիի հետ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը նշել է, որ Քոլբին նաև կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին դաշնակից երկրների դեսպանների հետ։
Ավելի վաղ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների հետ քննարկում է Կիևին անհապաղ անհրաժեշտ ՀՕՊ համակարգեր մատակարարելու շարունակական հնարավորությունը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել