«Փաշինյանը ձևավորում է նոր օլիգարխիա»․ Սուրենյանց
Քաղաքական
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքի նկատմամբ ստանձնած պարտավորությունները ոչ պակաս վտանգավոր են, քան Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված պայմանավորվածությունները։
Նրա խոսքով՝ Փաշինյանի միջազգային հիմնական դոնորներն ու գործընկերները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Իսրայելը և Մեծ Բրիտանիան, ունեն ավելի մեծ ազդեցություն, և վարչապետը նրանց նկատմամբ ունի որոշակի պարտավորություններ։
Սուրենյանցի պնդմամբ՝ Փաշինյանն այժմ փորձում է Հայաստանում ձևավորել այնպիսի ներքաղաքական միջավայր, որը թույլ կտա իրականացնել ստանձնած պարտավորությունները։ Այդ նպատակով, ըստ նրա, իշխանությունը թիրախավորում և ճնշում է ընդդիմությանը՝ փորձելով չեզոքացնել հնարավոր դիմադրության կենտրոնները։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանի արտաքին ռազմավարական կուրսի փոփոխությունն անխուսափելիորեն հանգեցնելու է նաև երկրի ներքին համակարգի փոփոխության։ Նրա խոսքով՝ կարող է ձևավորվել նոր քաղաքական և տնտեսական համակարգ, այդ թվում՝ իշխանությանը ձեռնտու ինստիտուտներով ու օլիգարխիայով, որը կսպասարկի նոր արտաքին քաղաքական ուղղությունը։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել