Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը
Քաղաքական
Եթովպիայի արտաքին գործերի նախարար Գեդեոն Տիմոթեոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, այդ մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Ցանկանում եմ օգտվել առիթից՝ վերահաստատելու այն կարևորությունը, որ մենք տալիս ենք Եթովպիայի և Հայաստանի միջև ձևավորված երկարամյա ու բարեկամական հարաբերություններին։ Վերջին տարիներին մեր երկկողմ հարաբերություններն ու դիվանագիտական շփումները շարունակել են խորանալ և ընդլայնվել՝ արտացոլելով երկու երկրների փոխադարձ հանձնառությունը։

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր հարաբերությունները կշարունակեն առաջընթաց գրանցել երկկողմ և բազմակողմ համագործակցության բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ ներդրումների, առևտրի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում»,- ասված է Եթովպիայի ԱԳ նախարարի ուղերձում։

Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել