«Զարմանալի և զգացմունքային է»․ Լավրովը, Փաշինյանի՝ երկաթուղու վերաբերյալ պահանջի մասին
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանին փոխանցելու վերաբերյալ հայտարարությունը «զարմանալի» և «զգացմունքային» է որակել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների միջև կանոնավոր շփումներ են ընթանում, որոնց շրջանակում կարող են քննարկվել հայկական կողմին հետաքրքրող բոլոր հարցերը, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությանը վերաբերող թեմաները։
«Մենք զարմանքով ենք լսում, թե ինչպես են բարձրացվում այս հարցերը։ Եթե նման խնդիրներ իսկապես կան, ապա դրանք պետք է քննարկվեն գործընկերների հետ աշխատանքային ձևաչափով։ Փոխարենը հրապարակային հայտարարություններ են արվում, թե դա «իրենցն» է, և թե մենք իբր պարտք ենք 2 միլիարդ»,– РБК-ին տված հարցազրույցում ասել է Լավրովը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ