Ուկրաինական լրատվամիջոցը հայտնել է Կիևի «օդային շրջափակման» նոր մարտավարության մասին
Քաղաքական
Ռուսական ուժերը Կիևին հարվածներ հասցնելու նոր մարտավարություն են կիրառում՝ փորձելով քաղաքը երկար ժամանակ պահել օդային տագնապի պայմաններում։ Այս վարկածն է ներկայացրել ուկրաինական «Инсайдер.Ua» պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ վերջին մեկ օրվա ընթացքում Կիևում օդային տագնապ է հայտարարվել 14 անգամ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 13 ժամ։ Նշվում է, որ ռուսական ուժերը «Գերան» տիպի ռեակտիվ անօդաչուներով հարվածներ են հասցրել ենթակառուցվածքային օբյեկտներին և լոգիստիկ կենտրոններին։
Ուկրաինական պարբերականը ենթադրում է, որ ներկայում փորձարկվում է հարձակումների նոր մոդել, և եթե այն արդյունավետ համարվի, նման «օդային շրջափակումները» կարող են կրկնվել առաջիկա ամիսներին։ Նշվում է նաև, որ ռեակտիվ անօդաչուների որսալը բարդացնում է դրանց բարձր արագությունը, որը կարող է հասնել ժամում 400-450 կմ-ի։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ