ԱՄՆ-ն Մեքսիկայի սահմանին լազերային ճառագայթով երեք անօդաչու թռչող սարք է խոցել
ԱՄՆ
ԱՄՆ զինված ուժերը Տեխասի հարավային Ռիո Գրանդե հովտում օգտագործել են բազմաֆունկցիոնալ բարձր էներգիայի լազեր՝ երեք անօդաչու թռչող սարքեր խոցելու համար, հաղորդում է Reuters-ը։
Ըստ տեղեկությունների՝ ամերիկացիները օգտագործել են AMP-HEL համակարգ։ Գործողության վայրը չի բացահայտվել, և գործակալությունը չի կարողացել պարզել, թե արդյոք անօդաչու թռչող սարքերը խոցվել են ԱՄՆ-ի, թե Մեքսիկայի տարածքի վրա։
ԱՄՆ ռազմական պաշտոնյաների խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը «ֆիզիկական սպառնալիք» էին ներկայացնում ԱՄՆ զորքերի և մաքսային ու սահմանային պաշտպանության աշխատակիցների համար։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ