Ալեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ Զախարովա
Քաղաքական
Մոսկվան սադրիչ է գնահատում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանում հնարավոր զորահավաքի վերաբերյալ հայտարարությունները։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակել է ՏԱՍՍ-ը։
«Ցավով ենք արձանագրում, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարությունների տարածման միտումը։ Սիմոնյանի հայտարարությունները գնահատում ենք որպես սադրիչ։ Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին հակաօրինական գործողությունների և ավանդական հայկական հյուրընկալությանը հաղորդում են թունավոր քաղաքական երանգ»,- նշել է Զախարովան։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ