Հրանուշ Հակոբյանը ՌԱԿ ատենապետին է ներկայացրել Սփյուռքի նախարարության ծրագրերը
Սփյուռք
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն փետրվարի 2-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին ասված է ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը՝ ընդգծելով, որ «ակնկալվում է ՌԱԿ-ի ակտիվ մասնակցությունը նախարարության բոլոր ծրագրերին»:
ՌԱԿ ատենապետն էլ իր հերթին ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերն ու անելիքները: Շեշտադրվել է հանրապետության տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերին կուսակցության հնարավոր մասնակցությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան