Արգելում են հայ վարորդին հագուստ և ծխախոտ փոխանցել
Հայկական աշխարհ
Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով ձերբակալված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով եղել է ավտոբուսին բախված «Կամազ»–ի վարորդը, դատարանի դահլիճում եղել է բառացիորեն անմխիթար վիճակում:
Բոտկինսկի հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո 46-ամյա Հարությունյանին դատարան են տարել չսափրված վիճակում և կանացի գույնզգույն խալաթով:
Մոսկվայի հայ համայնքի Լուրեր.com-ի աղբյուրները փոխանցեցին, որ երեկվանից փորձում են հանդիպել հայ վարորդին՝ հագուստ և ծխախոտ փոխանցելու համար, սակայն դեռ չի ստացվում, արգելում են:
Մոսկվայից մեզ փոխանցեցին նաև, որ դեպքից հետո բավականին վատ տրամադրվածություն է սկսել հայերի նկատմամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ