Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրից Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Պուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներին Մասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Կամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներ Ամերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմը Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը 

Ի՞նչ տեղի ունեցավ ուղիղ 30 տարի առաջ Լիսաբոնում

Հայկական աշխարհ

30 տարի առաջ՝ 1983 թվականի հուլիսի 27-ին, 5 հայորդիներ՝ 19-ամյա Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանն ու Արա Քրդլյանը, 20-ամյա Սարգիս Աբրահամյանը և 21-ամյա Սիմոն Յահնիյանը, նախապես պատրաստվելով անձնասպանության միջոցով Թուրքիային ու մնացյալ աշխարհին հայության պահանջատիրությունը ցույց տալու քայլին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող Թուրքիայի դեսպանատունը գրավելու և պայթեցնելու գործողության ժամանակ իրենց երիտասարդ կյանքը գիտակցաբար դրեցին ազգային-ազատագրական պայքարի զոհասեղանին:

Իմացյալ մահն ընտրած հայկազունների զոհաբերությունը ցնցեց ոչ միայն հայությանը, այլև ամբողջ աշխարհը՝ շատերին ստիպելով նորովի իմաստավորել մարդկային և ազգային կյանքի բոլոր առումներն ու ըստ այդմ վերաբերել հայությանը և նրա խնդիրներին:

Անգնահատելի է Լիսաբոնի 5-ի և զինված ազատագրական պայքարի մյուս արտերկրաբնակ հայ երիտասարդների զոհաբերության արժեքը: Անգնահատելի նաև այն պատճառով, որ Մեծ Եղեռնի ժամանակ Հայրենիքից հալածված պապերի ու հայրերի այս զավակները թեև ծնվել և հասակ էին առել օտար հողում ու միջավայրում, սակայն առողջ սերմի նման կրում էին ամբողջական Հայրենիքը և որպես սերմնացան' իրենց անձը հանձնեցին նպատակի, պայքարի ու հաղթանակի ցելերին:

Նրանք հասան իրենց նպատակին: Հայ ժողովրդի իրավունքները և հայկական գործոնը որպես անցյալի փաստ համարող Թուրքիայի, ինչպես նաև մյուս պետությունների համար ակնհայտ դարձավ, որ հայությունը շարունակում է մնալ որպես մեկ ճակատագիր ունեցող միասնական ազգ, կյանքի գնով պատրաստ է տեր կանգնելու իր Հայրենիքին ու նախնիների ժառանգությանը և ըստ այդմ հայտ է ներկայացնում աշխարհին: Իր հերթին՝ հայությունը ևս համապատասխանաբար իմաստավորեց իր նպատակը և ստանձնեց այն իրագործելու պարտականությունը:

Նրանք հաստատեցին մեր վերածննդի, ազատ ու արժանապատիվ կյանքի, Հայրենիքում համախմբվելու ու կորցրած պետականությունը վերականգնելու իրավունքը: Նրանք օրինակ ծառայելով ապացուցեցին, որ տարածությունը և ժամանակը, ինչպես նաև օրվա ուժեղների սահմանած աշխարհի կարգն ու պատկերացումները, անգամ՝ պետություն չունենալու հանգամանքը խոչընդոտ չեն իր առաքելությունը գիտակցող և հանուն դրա իմացյալ մահվան պատրաստ զավակներ ծնած ազգի համար:

Նրանց անձնազոհությունը դարձավ նաև հայության ապագայի, նրա ազատագրական պայքարի իրավացիության ու դրա հաղթանակի նկատմամբ աներկբա հավատի, ինչպես նաև հանգամանքների վրա մարդկային կամքի բացարձակ գերակայության օրինակ ու խորհրդանիշ՝ զգալի չափով նպաստելով հատկապես արտերկրաբնակ հայության ազգային ինքնության արթնացման և հայկական ոգով ու նպատակներով տոգորված սերնդի դաստիարակության գործին:

Ուստի նրանց արարքի նշանակությունը զգալի է ոչ միայն անցյալի ձեռքբերումներում, այդ թվում՝ Արցախի ազատագրման գործում, այլև հայության ապագա հաղթանակների առումով, որոնք, մասնավորապես, տեղի են ունենալու ներկայումս ընթացող՝ ինքնիշխան հայկական պետություն կերտելու ազգային-ազատագրական պայքարի տարբեր ասպարեզներում:

Միևնույն ժամանակ՝ հանուն զոհաբերության ապրած նրանց կյանքը հայկազուն սերունդներին ուղղված պատգամ է, ուստի ամեն հայ երիտասարդ պարտավոր է հետևել դրան և օրինակ լինել հաջորդ սերնդի համար: Մենք և մեր սերունդները նաև պետք է գիտակցենք, որ այդ պատգամը պահելով՝ զերծ ենք մնում մեր լավագույն զավակների հարկադրական զոհաբերությունից:

Լիսաբոնի 5-ի ու մեր ազգային արժանապատվության մյուս ասպետների հիշատակը միշտ վառ կմնա հայ մարդու հոգում և փարոսի նման կլուսավորի հայության իղձերի իրականացման պայքարի ճանապարհը: Եվ այդ հիշատակի հավերժացման առաջիկա անելիքներից մեկը նրանց սուրբ աճյունների ամփոփումն է հայրենի հողում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիան իր տարածքում ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության գործարաններ կկառուցի Վարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄ ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցՊակիստանը կոչ է անում հրաժարվել արհեստական ​​բանականությունից միջուկային անվտանգության հարցերում Անօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր փոխանցելու կասկածանքով 4 անձ ձերբակալվել է Սի Ծինփինը տեսնում է Ռուսաստանի հետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարներՊուտինը խոստացել է պատասխանել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածներինՄասիսի ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակшլել են 40-ամյա տղամարդուն Լուկաշենկոն կարծում է, որ Թրամփը կանխել է Երրորդ համաշխարհային պատերազմը Եռաբլուրը կա, որ քո նմանները Հայաստանը Ադրբեջանի գավառ չդարձնեն․ Շարմազանով (տեսանյութ) Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ բարձրացնելով հարկերըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 25-ին Թրամփը կփորձի վերացնել Իրանի ղեկավարության մի մասին՝ խաղաղության գործարք կնքելու համարԿամ Փաշինյանը՝ մեզ, կամ մենք՝ իրեն․ պատրաստ ենք․ Մամիջանյան (տեսանյութ) Եվս մեկ մեղադրանք՝ Դավիթ Տոնոյանին. Աշխարհը եռում է․ նոր ճգնաժամեր ու սկանդալներՇվեյցարիայի կողմից սառեցված ռուսական ակտիվների գումարը գերազանցել է 10 մլրդ դոլարը․ Bloomberg ԱՄՆ-ը մի կողմ է դրել ՌԴ-ի հետ բիզնեսը որպես Ուկրաինայում կարգավորման լծակ օգտագործելու գաղափարը․ FT Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայանԱմերիկացիների մեծամասնությունը պահանջում է անհապաղ դադարեցնել Իրանի դեմ պատերազմըԻրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներովՆավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրա
Ամենադիտված