ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի հերթական դրամահավաքը՝ հօգուտ Ջավախքի և Արցախի
Սփյուռք
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է նոր դրամահավաքի մասին, որը տեղի է ունենալու մայիսի 20–ին։ Մարաթոնի նախապատրաստական աշխատանքների սկիզբն է հենց համագումարը, որի ընթացքում հայտարարվել է դրամահավաքի կազմակերպման մասին։
Հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարը կուղղվի Ջավախքում հայերի բնակեցմանը նպաստող ծրագրերին և աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև Արցախի խնդիրների լուծմանը, կրթական խնդիրներին և Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներին։
Հեռուստամարաթոնը մայիսի 20-ին կհեռարձակվի մի քանի հեռուստաալիքներով։
Կազմակերպված նախորդ երկու հեռուստամարաթոններին հավաքվել է ավելի քան 4.5 մլն դոլար, որը ծախսվել է հայ–ամերիկյան կրթական, երիտասարդական և քաղաքացիական ծրագրերի իրականացման վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան