Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Գերմանիայում բնակվող ՀՀ քաղաքացին բողոքում է ՀՀ դեսպանի վերաբերմունքից

Սփյուռք

Ժամանակ առ ժամանակ համացանցում հայտնվում են հրապարակումներ, որոնցում արտերկրում ապրող մեր հայրենակիցները բողոքում են ՀՀ դեսպանատների աշխատանքից և ՀՀ քաղաքացիներին ցուցաբերվող ստորացուցիչ վերաբերմունքից։ Այսօր էլ ՀՀ նախագահին և ԱԳ նախարարին բողոքի բաց նամակ է հղել Գերմանիայում ապրող մեր հայրենակիցը՝ բողոքելով անձամբ Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի պահվածքից։

«Ես՝ Ստելլա Սիմոնյանս, արդեն 14 տարի է ապրում եմ Գերմանիայում: Հայաստանից հեռացել եմ մեծ ցավով, կրել եմ մեծ զրկանքներ, միայնակ դաստիարակել եմ երկու երեխա: Ունենալով բարձրագույն կրթություն եւ մանկավարժի տասնամյա աշխատանքային փորձ, Գերմանիայում արդեն տասը տարի է աշխատում եմ ծերանոցում, կատարում ծանր, բայց բարի աշխատանք: Ամեն ինչ արել եմ, որ երեխաներս լավ ապագա ունենան, ստանան լավ կրթություն: Ջանք չեմ խնայել, որ սիրեն իրենց հայրենիքը, չմոռանան իրենց մայրենի լեզուն, օգնեն իրենց հարազատներին եւ ընդհանրապես օգնել սովորեն: Որդիս ի տարբերություն շատ շատերի 19 տարեկանում ավարտեց դպրոցը եւ վերադարձավ Հայաստան, կատարեց իր պարտքը՝ երկու տարի ծառայեց հայկական բանակում ու վերադարձավ Գերմանիա: Այժմ ապրում է Իտալիայում: Դուստրս ուսանողուհի է, ուսանում է սլավոնական լեզուներ, ցանկանում էր իր պրակտիկան անցկացնել Հայաստանում: Ներողություն եմ խնդրում երկար նախաբանի համար:

Շուրջ 10 օր է ամբողջ Եվրոպան տառապում է սարսափելի ցրտից: Բնության այս անոմալիային բոլորը փորձում են ընկալումով մոտենալ, բացառությամբ Գերմանիայում Հայասատանի դեսպանատնից: Երբ դուստրս զանգահարեց եւ խնդրեց, որ իր փաստաթղթերը փոստային ճանապարհով ուղարկի Բեռլին, դեսպանատնից պատասխանը եղավ՝ ՈՉ, ՄԻԱՅՆ ԱՆՁԱՄԲ:

Սակայն սա դեռ հարգալից վերաբերմունքի առաջին նոտան էր, աղջիկս ավելի զարհուրելի տեսարանի ականատեսը եղավ: Թեև դաժան ցրտերին, անցած շաբաթ, նա կեսգիշերին ընկերոջ հետ տանից դուրս եկավ, որպեսզի գնացքով առավոտյան 9.00-ին Բեռլին հասնեն: 9.20 ժամանել են Հայաստանի դեսպանատուն: Ժամը 9.50 հյուպատոսը և օգնականը, ընդունելության ժամից նույնիսկ 10 րոպե շուտ, բակում հավաքված, ցրտահարված ամբոխին ներս են թողել: Այցելուները միջանցքում տեղավորվել եւ սպասել են մինչեւ նրանց կընդունեն: Սակայն ջերմության այդ հաճույքը նրանց բախտ չի վիճակվել երկար ըմբոշխնել: Միջանցքում և սպասասրահում հավաքվածները լսել են բղավոցներ, մոտեցել է ոմն սափրագլուխ և բղավելով աշխատակցին ասել. «Սրանց սաղին ստեղից հան, էս ինչա»: Այցելուներից ոմանք ընկճված աղերսագին ձայնով խնդրել են. «Դրսում ցուրտա, ախր շատ ցուրտա»: Սակայն դաժան պաշտոնյան լինելով անսասան իր որոշման մեջ, քմահաճ հայացքով ցույց է տվել դեպի երկինք և պնդել, որ բոլորը դուրս գան:

Դիմադրելով բնության եւ ցավոք, մարդկանց դաժան վերաբերմունքին երկու ժամ դիմանալուց հետո, աղջկաս գերմանացի ընկերն ասել է. «Սա ուղղակի անընդունելի վերաբերմունք է», թողել ու հեռացել են: Դրսում սպասելիս նրանք իմացել են, որ այդ բղավողը, ոչ ավել, ոչ պակաս, Գերմանիայում Հայաստանի դեսպանն է եղել:

Պարոն դեսպան, երբ առանց խղճի խայթի մարդկանց ուղղորդում եք դեպի դուրսը, ցուրտն ու առհամարանքը, չեք մտածում արդյոք, որ սպասողները ձեր դստեր, որդու, քրոջ կամ եղբոր նման մարդ են, ոչնչով ոչ ավել և ոչ պակաս: Ինչու եք կարծում, որ ձեր բախտանիվը այլ կերպ է պտտվել, դուք այնտեղ կանգնած յուրաքանչյուրից ավելի լավն եք: Վայր իջեք: Պարոն Մարտիրոսյան, հավատացեք՝ սովորական մահկանացու եք, ինչպես բոլորս:

Աղջիկս տուն եկավ եւ հեկեկալով պատմեց տեսածը, իսկ նրա գերմանացի փեսացուն վրդովված առաջարկում էր գրել գերմանական «Բիլդ» թերթին:

Բեռլինից վերադառնալուց հետո, երեք օր դուստրս անկողնային հիվանդ էր: Փորձել եմ զանգահարել Երևան՝ ԱԳՆ, ձայնս եւ ցասումս նրանց հասցնել: Նախարարության 544041 հեռախոսահամարից ինձ տվեցին ոմն Տիգրան Սարգսյանի ներքին հեռախոսահամարը, որին ես ոչ մի կերպ չկարողացա զանգահարել:

Ստիպված դիմելով Ձեզ՝ հարգելի պարոն Նախագահ, հարգելի պարոն Նախարար, խնդրում եմ, մի մոռացեք, որ մենք Ձեր քաղաքացիներն ենք, որ մեր ծանր եւ երբեմն էլ նսեմացնող աշխատանքի քրտինքը այս կամ այն կերպ կաթում է նաեւ հայոց հողի վրա և սնում գոնե մեկ ընտանիքի:

Խնդրում եմ հասկացրեք պարոն դեսպանին, որ մենք օտար չենք, որ իր անմիջական պարտականություններից մեկն էլ` նույնիսկ չուզելով մեզ տեսնելն է և մեր շահերը պաշտպանելը:

Ներողություն եմ հայցում Ձեր բազմազբաղ օրն ու ժամանակը իմ վիրավորված սրտի կանչով շահարկելու համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված