Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Եվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվել Հոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրում Ռուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումը Վրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Սև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել Լեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցում Մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. Կալաս Ֆրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ 

Նախնիներիս արյան կանչով` արդարության կռվի ելա. Մխիթար Թումասյան (լուսանկարներ)

Հասարակություն

Lurer.com-ը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հրապարակում է շարք՝ ներկայացնելու համար մեր նորագույն պատմության իրական հերոսներին: Հերոսներ, որոնք իրենց կյանքը դրեցին Հայկական պետականության հիմնադրման և պաշտպանության գործին:

Շարքում ներառվելու է նաև բոլոր այն ազատամարտիկների կյանքի և գործունեության մասին պատմող հերոսապատումը, որոնք այսօր էլ նվիրումով շարունակում են Հայաստանի և Արցախի անկախության ամրապնդմանն ու հայության հզորացմանը միտված իրենց գործունեությունը:

Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում...

Նախնիներիս արյան կանչով`
Արդարության կռվի ելա,
Մարտի դաշտում, ավա՜ղ, ընկա,
Հայրենիքիս խաչն այս դարձա…

Ուղիղ 21 տարի առաջ այս օրը արդարության կռվի ելած Մխիթարը պետք է ընկներ մարտի դաշտում` թշնամու դավադիր գնդակից, բայց նրա արածը երկար պետք է հիշվեր, նրա հուշակոթողը երկար պետք է հիշեցներ անցնող ու դարձողին, որ «ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է»։

Լուսանկարում` հերոսի հուշակոթողն իր հայրենի գյուղում` Բալահովիտում

Միջնակարգ դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտած Մխիթար Թումասյանը (ծնվել և մեծացել է Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում) 1986-ին մեկնեց խորհրդային բանակ` փորձություններով ու արհավիրքներով լի երկու տարվա ծառայություն անցկացնելով Աֆղանստանում և հենց այդ ժամանակ հասկանալով, որ փոքր ու անմեղ ազգերին պետք է պաշտպանել գերտերությունների ձեռքից, որոնք, իրենց շահերի համար վերջիններիս խաղալիք դարձրած, առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» կարգախոսով։

Մարտական ընկերներն են վկայում` Մխիթարը քանի՜-քանիսի կյանքն է փրկել ու ինքն էլ փրկվել հրաշքով` արժանանալով մեդալների և շքանշանների։

Վերջապես խորհրդային բանակը դուրս է գալիս Աֆղանստանից, և Մխիթարը տուն է վերադառնում։ Բայց նա հայրենի տանն էլ հանգիստ չի նստում` վտանգված էր Արցախը։ Որոշում է մեկնել և մասնակցել գոյամարտին։ Ծնողները նայում են նրան, հասկացնում, որ պատերազմից նոր է վերադարձել, հայրենի տունը շենացնել է պետք, բայց նա վճռականորեն էր տրամադրված.

-Պատերազմ է, Հայաստանը կռվող տղաների կարիք ունի։ Չեմ կարող, իրավունք չունեմ նստելու տանը, երբ հայրենիքն է վտանգված։ Իմ տեղը առաջին գծում է։ Գնում եմ։ Սպասե’ք, կվերադառնամ։

Եվ ահա, 1988-ին Մխիթարն անդամագրվում է երկրապահ կամավորական ջոկատին և Արցախյան ազատամարտի հենց առաջին օրվանից դառնում նրա գործուն մասնակիցը։ Ջոկատը թշնամական ոտնձգություններից մերթ պաշտպանում էր Վայքի, Գորիսի, Սիսիանի, Արծվաշենիկ ու Տավուշի սահմանատարածքը, մերթ լինում Արցախում (Մարտակերտ, Լաչին, Շուշի...) և հակահարվածում թշնամուն։

1989-ից ի վեր Մխիթարը նաև Գորիսի երկրապահ ջոկատի անդամն էր։ Գորիսում գրեթե բոլորը ճանաչում էին նրան` որպես խիզախ մարտիկ և որպես բանաստեղծ։ Գրում էր կյանքի ու մահվան, մարդասիրության ու պայքարի մասին։

Թե մարտում ընկնեմ, տխուր մի մնա,
Անսեր մի մնա, սիրիր դու մեկին,
Թող ջահել սիրդ սիրով արբենա,
Ափսոս է` վարդը թոշնի գարունքին։
Ես հող կդառնամ դաշտում սիգավետ,
Ծաղիկ կդառնամ, անուշ կբուրեմ,
Ինձ այցի կգաս նոր սիրածիդ հետ,
Քաղիր ինձ, որ ես քո ձեռքում բուրեմ։

Մխիթարը ջոկատի սիրտն ու հոգին էր։ Նրա սխրանքների մասին անընդհատ էր գրվում։ Թերթերից մեկում կարդում ենք. «…Մխոյի երգն ուրիշ էր, սեր էր, կարոտ էր, մարտակոչ էր։ Մխոն չէր երգում, նրա բերանով այս հողն ու ջուրն էին խոսում, կարգադրում հայ զավակներին` զենք վերցնել, կանգնել թշնամու դեմ, այնպես կանգնել, որ կարողանան լուծել ազգային, հողային խնդիրները»։ Նրա սխրանքներն անտարբեր չթողեցին նաև քարաշենցի Համեստին, ով սիրահարվում է Մխիթարին։ Համեստի ծնողները լսել էին այդ մասին, ցանկացել նրանց նշանել, սակայն երիտասարդ Մխիթարը պատասխանել է. «Ի՞նչ իմանաս, պատերազմ է...Չեմ ուզում, որ աղջկա աչքը լացով մնա»։

Լուսանկարում` Մխիթարը` Գորիսի սարերում

Մխիթարն ընկերների հետ հաճախ էր անցնում թշնամու թիկունքը։ Մի անգամ նրան հաջողվում է ընկերներից մի քանիսի օգնությամբ պատանդ վերցնել Ադրբեջանի ներքին գործերի նախարարի աներոջն ու վերջինիս փոխանակել հայ գերիների հետ։

Այս ամենն անելիս անհնար էր խուսափել վնասվածքներից. մի անգամ քիչ էր մնում թյուրիմացաբար զոհվեր յուրայինների գնդակից, մի անգամ էլ վիրավորվում է թշնամու գնդակից, սակայն ապաքինվում է Գորիսում և չի թողնում, որ հայտնեն մորը` խնայելով նրան։
Անգամ տանը եղած ժամանակ հանգիստ չուներ` շարունակ զոհված ընկերներից ու Արցախից էր խոսում` սպասելով, թե երբ պետք է նորից այնտեղ վերադառնա։

-Երբ տանը մենակ էր մնում, գլուխն առնում էր ափերի մեջ և մի կետի նայում,-պատմում է մայրը։

-Մխո ջան, գլո՞ւխդ է ցավում,-հարցրել է մայրը։

-Երանի գլուխս ցավեր։ Հոգիս է ցավում, հոգիս, մարի։ Գիտե՞ս` ինչ երկիր ենք կորցրել։ Աչքիս առաջ Մասիսն է։ Ինչպես Սևակն է ասում, դե եկ Վարդապետ ու մի խենթանա։

1992-ին հրաման է տրվում ազատագրել երկրորդ Շուշին համարվող Կիչան լեռը. թշնամին քշվում է Կիչանից։ Սակայն նույն տարվա հոկտեմբերի 1-ին ականի պայթյունից «Կոբրա մեկ» բարձունքում…զոհվում է Մխիթարը։

Հերոսի աճյունն ամփոփվելու էր ուխտավայր դարձած Եռաբլուրում, բայց ծնողների ցանկությամբ ամփոփվում է նրա հարազատ համայնքում` Բալահովիտում, որ հնարավորություն ունենան շուտ-շուտ այցելելու իրենց զավակի շիրմին։

2012-ին ՊՆ հովանու ներքո կանգնեցվեց հերոսի կիսանդրին` նրա անվան հուշակոթողի հարևանությամբ

Հետագայում էլ նրա մայրը պետք է գրեր.

Հերոս էր որդիս, քաջաբար գնաց,
Ժողովրդի մեջ անունը մնաց,
Իմ որդին զոհվեց, բայց չմահացավ,
Եվ գերեզմանը սրբավայր դարձավ….

Այո, այսօր էլ Մխիթարի հուշակոթողն ու գերեզմանը սրբավայր են ներկա սերունդի համար, նրա կիսանդրին կարծես ամեն անցնող-դարձողին մի պահ կանգնեցնում է ու հասկացնում, որ իր նման հերոսների արյունով նվաճած հայրենիքը պահել է պետք, օտարը մեր մասին չի մտածի, մեր քար-հող Հայաստանը մենք ենք շենացնելու

Վասն հայրենյաց մեռար, դու շատ ապրեցար…

Նյութի քաղվածքը` Վարդ Ղազարյանի «Հավերժ երիտասարդ մեր Մխիթարը» գրքից

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցում
Ամենադիտված