Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով հայ է զոհվել
Սփյուռք
Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ տեղի ունեցած պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 28, վիրավորվել՝ 235 մարդ։ Զոհվածների թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ՝ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։
Նախնական տվյալներով, զոհվածներից մեկը հայ է։ Հալեպում Հայաստանի հյուպատոսության տվյալներով՝ մահացած հայի անունն է Վիգեն Հայրապետյան։ Վերջինս սիրիական բանակի զինծառայող է եղել։
Հիշեցնենք, որ Սիրիայում բնակվում է մոտ 130 հազար հայ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան