Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը Գերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեք Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ջիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սերբիա Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչների Թբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել 

«Հայ բնակչությունը նվազում է». հարցազրույց եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հետ

Հասարակություն

Հայ համայնքի ամենահրատապ խնդիրներից մեկը, անկասկած, նվազող բնակչության խնդիրն է: Աքսորի, բնաջնջման և բռնագաղթերի հետևանքով ժողովրդագրական պատկերն ամբողջովին փոխվել է, հատկապես վերջին 10 տարվա ընթացքում, ըստ պատրիարքարանի գրանցումների, թաղման, հարսանիքի և մկրտության միջև առկա տարբերությունն էլ ավելի է զգալի դարձել:

Հուլիսի 14-ին՝ կիրակի օրը, Քընալը կղզում Կազդուրման կայան ճամբարի բացման արարողության ժամանակ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանն ասաց՝ «երանի թե ես էլ վարչապետի պես կարողանայի ասել` 3 երեխա ունեցեք», իսկ օգոստոսի 18-ին` Աստվածածնի վերափոխման տոնին, Գում Գափուի Սուրբ Աստվածածին եկեղեցում եպիսկոպոս Սահակ Մաշալյանը քարոզի ժամանակ ուշադրություն է հրավիրել բնակչության խնդրին` ահազանգելով, որ մահվան և ծնելիության միջև առկա տարբերությունը կհանգեցնի ինքնության կորստի: «Ակօս» թերթի լրագրող Արեն Դադիրօղլուն այս մասին զրուցել է եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հետ:

Բավականին հոռետեսական պատկեր ներկայացնելով՝ Սահակ սրբազանը անկեղծ ներկայացրել է բոլոր կազմակերպությունների և համայնքի առանձին անդամների վերաբերյալ իր տեսակետը` պատրիարքարանից մինչև համայանքային հիմնադրամներ:

Սրբազա’ն հայր, վերջին շրջանում Դուք և մեր մի շարք հոգևորականներ, ձեր քարոզների ընթացքում անդրադառնալով մահվան և ծնելիության միջև եղած տարբերությանը, ընդգծում եք, որ ժամանակի ընթացքում համայնքային մեծ խնդրի առաջ ենք կանգնելու: Կարո՞ղ եք պատկերը ներկայացնել թվերի միջոցով:

Ըստ պատրիարքարանի տվյալների` վերջին տարիներին մահացության թիվը մկրտության թվից կրկնակի բարձր է: Օրինակ, ըստ 2012 թ. տվյալների, կատարվել է 482 հոգեհանգստի արարողություն, 236 մկրտություն, 191 հարսանիք: Այս տվյալները մատնանշում են, որ բազմացող կամ գոյությունը պահպանող համայնքը վերածվել է մահացող համայնքի: Բացի այդ, թվերը բացահայտ ցույց են տալիս, որ վիճակը ոչ թե բարելավվելու, այլ` վատթարանալու է: Եկեք հայացք նետենք ծնելիության և մահացության հարաբերակցությանը: Ամուսնացած զույգերը 1-2 երեխա են ունենում:

Ըստ Ձեզ` ինչպե՞ս են այդ թվերն ազդելու մեր համայնքի հետագա կյանքի վրա:

Դա ժամանակի ընթացքում ամեն ինչ քայքայող էրոզիա է: Մեր դպրոցները, եկեղեցիներն ու մյուս կազմակերպությունները կսկեն «շատ» լինել մեզ համար: Կունենանք դպրոցներ, որոնք կփորձենք պահել մի քանի աշակերտով' երկու հազարի հասած հունական համայնքի նման: Երբ մեր եկեղեցիները լցնող տարեց սերունդն այլևս չլինի, ակնհայտորեն նվազ ծիսակարգերով կփորձենք շարունակել մեր կրոնական կյանքը: Սրան պետք է հավելել նաև 30 տոկոսի հասած խառնամուսնությունների խնդիրն ու նրանց սերունդներին կորցնելու իրականությունը: Բացի այդ, արտագաղթը, թեկուզ և դանդաղ, սակայն շարունակվում է: Նաև եթե նկատի ունենանք, որ անորոշ քաղաքական ճգնաժամերի դեպքում վախենալու և փախչելու փոքրամասնության հոգեբանություն ունենք, ապա կարելի է ասել, որ շատ փխրուն ապագա է մեզ սպասվում:

Անորոշ քաղաքական ճգնաժամեր ասելով ի՞նչ նկատի ունեք…

Ինքներդ մտածեք. պոլսահայ համայնքը ևս մեկ Հրանտ Դինքի դեպք կարո՞ղ է մարսել: Սամաթյայի հարձակումների նման դեպքերն ինչի՞ կհանգեցնեն: Ստամբուլի մեծ երկրաշարժն ինչպե՞ս մեզ վրա կազդի: Փոքրամասնությունների նկատմամբ այս չափավոր քաղաքականությունը շարունակակա՞ն է լինելու: Եթե 1970-ականների ազգայնական ճակատ կազմող կառավարությունը կրկին իշխանության գա, մեր վիճակն ի՞նչ կլինի: Եթե Մերձավոր Արևելքի բախումները նաև մեր երկիր ներթափանցեն, Աստված մի արասցե, թուրք-քրդական բախումը կրկին առկայծի: 2015 թ. ինչպե՞ս կանդրադառնա մեզ վրա: Պետք է նաև հաշվի առնել Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի քաղաքականության պատճառով առաջացած բացասական հետևանքները: Ըստ էության, բավական է' սրանցից մի քանիսը տեղի ունենան, և դա կհանգեցնի բնակչության նվազմանը:

Քիչ առաջ խառնամուսնություններից խոսեցիք: Կարող ենք բերել օրինակներ, երբ խառնամուսնություններից ծնված երեխաներն իրենց մշակույթին, լեզվին և եկեղեցուն կապված են, մինչդեռ երկու հայ ծնողներից ծնված երեխաները կարող են իրենց մշակույթին, լեզվին և եկեղեցուն կապված չլինել, ծնողներն իրենց երեխանհերին հայկական դպրոց չեն ուղարկում: Սա ավելի շատ ընտանիքի և դպրոցի անառողջ գիտակցության հետ կապված չէ՞:

Ես էլ հաջողված խառնամուսնությունների մի քանի օրինակ գիտեմ, սակայն, ցավոք, այս օրինակները մեծամասնություն չեն կազմում: Խառնամուսնությունների դիմած անհատներն, ըստ էության, արդեն իսկ որոշել են, որ կրոնն ու ազգությունը կարևոր չեն: Իսկ նրանցից ծնված սերունդներն արդեն երկրի ընդհանուր մշակույթին և կրոնին են փորձելու ինտեգրվել, սակայն Ձեզ հետ համամիտ եմ, որ դպրոցներն ու եկեղեցիները պետք է սկսեն աշխատանքներ կատարել խառնամուսնությունների ուղղությամբ, որոնց թիվն այլևս աճել է:

Մեր համայնքի նվազման ամենամեծ պատճառը տնտեսակա՞ն գործոնն է:

Բնականաբար ո՛չ: Նոր քաղաքացու ընկալում է զարգացել: Երեխան արդեն նոր ընտանիք կազմելու կամ էլ ամունության կենտրոնում չէ, ինչպես նախկինում էր: Երեխան այլևս համ ու հոտ է: Այստեղ գործ ունենք մի ընկալման հետ, համաձայն որի՝ եթե երեխա լինի, վատ չէ, սակայն 1-2-ից եթե ավել լինի, ապա գլխացավանք է: Բնականաբար, սա կապված է նաև տնտեսական, սոցիալական և կրթական գործոնների հետ: Սակայն տնտեսական գործոնն էլ մեկ այլ կողմ ունի. մարդիկ ինչու՞ են աշխատում, գումար կուտակում, ունեցվածք ձեռք բերում, իրենց մեծ կամ փոքր հարստությունն ինչի՞ համար են վատնում: Ավանդական հայկական քրիստոնեական և անատոլիական հասկացության համաձայն՝ ազգը և ցեղը բազմացնելն առաջնային նպատակ էր: Բացի այդ, սա նաև ազգային պաշտպանական ռեֆլեքս էր: Հազար տարի ուրիշների տիրապետության տակ ապրած ազգն այլ կերպ ինչպե՞ս կարող էր գոյատևել: Ով ինչ ուզում է ասի, կյանքն օրհնում և լիություն է պարգևում բազմազավակ ընտանիքներին և ազգերին:

Հայաստան-Թուրքիա սահմանի հավանական բացումը համայնքի և բնակչության վրա ի՞նչ ազդեցություն կունենա:

Դժվար է կանխատեսել: Մենք մշտապես Հայաստանն ընկալում ենք որպես աղքատ և արտագաղթի դատապարտված երկրի: Եթե այս վիճակով սահմանները բացվեն, բնականաբար, կնպաստի, որ մեր համայնքում աճ գրանցվի: Կարելի է ասել, որ Հայաստանից գաղթած մարդկանց շնորհիվ կշահի պոլսահայ համայնքն այնպես, ինչպես Անատոլիայից (Արևմտյան Հայաստան-Ակունքի խմբ.) գաղթած բազմազավակ ընտանիքների դեպքում 50-60 տարի շահեց: Սակայն եթե Հայսատանն իր խնդիրները լուծի և համայն հայության համար դառնա ձգողության կենտրոն (ինչպես հույների համար' Հունաստանը, հրեաների համար` Իսրայելը), ապա մենք բնակչության կորուստ կունենանք:

Եթե նկատի ունենանք սփյուռքի վիճակը, ապա արդյո՞ք այստեղի իրավիճակը ևս նմանվելու է սփյուռքին:

Արդեն նմանվել է: Ձուլման հետ միասին, լեզվի և գրավոր մշակույթի հետընթաց, խառնամուսնություններ, պատմական հիշողության նմազում, համայնքային կապերի թուլացում, գաղտնի տարածվող անկարություն և հանձնվելու զգացում, աղքատացող ազգային զգացումներ, լոկ անցյալի վշտերով և անցյալի ողբերգությամբ ապրելու ջանքեր. սրանք բոլորը սփյուռքի բնութագիրն են: Սա միայն հայերի պարագայում չէ. աշխարհի ցանկացած փոքրամասնություն կամ սփյուռք, վերջ ի վերջո, ճաշակելու է այս ամենը: Պոլսահայերը տարբեր պատմական արմատներ ունեն: Մենք 550 տարի ենք մեր հայրենիքից բաժանված, նրանք` 100:

Ի՞նչ եք մտածում բազմազավակ ընտանիքներին համայնքի կողմից նյութական օգնություն ցուցաբերելու հարցի շուրջ:

Ըստ էության, լավ պլանավորամամբ բնակչության նվազումը կարող ենք որակական աճի վերափոխել: Շատ երեխա ցանկացող ընտանիքները, երբ զգան համայնքի առարկայական օգնությունը, կքաջալերվեն: Բազամազավակ ընտանիքների համար համայնքային դպրոցները, հիվանդանոցում բուժումը կարող են անվճար լինել: Հենց այդ պատճառով հարստացող համայնքային վաքըֆների եկամուտները պլանավորված և ճիշտ օգտագործելու խնդիրը շարունակելու է առաջնային մնալ մեր օրակարգի համար:

Պատրիարքարանն անվճար կարո՞ղ է կատարել երկուսից ավել երեխա ունեցող ընտանիքների մկրտության, հարսանիքի և հոգեհանգստի արարողությունները:

Մկրտության, հարսանիքի և հոգեհանգստի արարողություններից ստացված գումարը պատրիարքարանի համար շնչառական խողովակի պես մի բան է: Պատրիարքարանի բյուջեն այս գումարներից է կազմվում: Համայնքի ամենաաղքատ և որևէ եկամուտ չունեցող կազմակերպությունը պատրիարքարանն է: Եթե հարուստ վաքըֆները շարունակական և վստահելի աջակցություն ցուցաբերեն և կարողանան բյուջե ստեղծել, ապա` ինչու՞ ոչ: Ոչ միայն եկեղեցու, այլև մեր դպրոցների և հիվանդանոցների աջակցությունը ևս կարող են ստանալ: Սակայն կարևորն այն է, որ բոլորս միասին գիտակցենք` լուրջ «խնդրի առաջ ենք կանգնել» և առաջիկա 20 տարվա համար ստիպված ենք պլանավորել:

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները
Ամենադիտված