Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը Գերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեք Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ Ջիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սերբիա Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչների Թբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել 

«Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել...». Թաթուլ Կրպեյան

Հասարակություն

Lurer.com-ը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հրապարակում է շարք՝ ներկայացնելու համար մեր նորագույն պատմության իրական հերոսներին: Հերոսներ, որոնք իրենց կյանքը դրեցին Հայկական պետականության հիմնադրման և պաշտպանության գործին:

Շարքում ներառվելու է նաև բոլոր այն ազատամարտիկների կյանքի և գործունեության մասին պատմող հերոսապատումը, որոնք այսօր էլ նվիրումով շարունակում են Հայաստանի և Արցախի անկախության ամրապնդմանն ու հայության հզորացմանը միտված իրենց գործունեությունը:

Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում...

Թաթուլ Կրպեյան` Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս, 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ամիսը` Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:

Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ:

Խորհրդային միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ Նա այդ ժամանակ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր:

1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։ Հիրավի, թեժ էին մարտերը, սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտածում հող զիջելու մասին։ Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...: Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»: Քաջի մահով ընկել է 1991թ. ապրիլի 30-ին «Օղակ» գործողության ժամանակ։ 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ «Ազգային հերոսի» կոչման։ Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ։ Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը։

«Օղակ» գործողություն

1991թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը։ 1991թ. ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին:
Մոսկվայում ստեղծված մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձությունները։ 1991թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ՝ ադրբեջանական «ՕՄՕՆ»-ն, հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա: ՕՄՕՆ-ականները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել և կողոպտել դրանք. միևնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները։ Մահացածների մեծ մասը 18-19 տարեկան էր:

Գետաշենի արծիվը

Արցախում ծաւալուած զանգուածային բռնութիւնների ալիքն իր գագաթնակէտին հասաւ 91-ի Ապրիլ-Մայիս ամիսներին: Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակութեան զինուած ջոկատները (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ներքին գործերի նախարարութեան ուժերի աջակցութեամբ, փաստորէն, բացայայտ պատերազմ սկսեցին Գետաշէնի եւ Շահումեանի հայ բնակչութեան դէմ: Նրանք, իրականացնելով «Օղակ» գործողութիւնը, հրասայլերի ու զրահամեքենաների ուղեկցութեամբ հարձակուեցին նշուած շրջանների հայկական բնակավայրերի վրայ եւ դաժան մարտերով գրաւեցին Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերը: Այստեղ սխրանքներ գործելով զոհուեց նաեւ հայկական ինքնապաշտպանութեան ջոկատի մարտիկ Թաթուլ Կրպեյանը՝ Գետաշենի արծիւը:

Ապրիլի 21ը Ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի ծննդեան օրն է: Ամէն տարի Թաթուլ Կրպեյանի ընկերները, հարազատները, բարեկամները եւ բոլոր նրանք, ովքեր հարգում են ազգային հերոսի յիշատակը, այցելում են Թալինի շրջանի Արեգ գիւղ:

«Կռուի դաշտում Թաթուլի կատարած սխրանքները հերոսութիւն էին ոչ միայն հայոց պատմութեան, այլեւ համաշխարհային պատմութեան մէջ: Նա միայնակ դուրս եկաւ ամբողջ աշխարհում հռչակուած «Կարմիր» բանակի դէմ, այն ժամանակ, երբ դեռ կար Սովետական Միութիւնը», պատմում է հերոսի այրին՝ տիկին Իրինան ու յաւելում, թէ ինչպէս է Թաթուլը ոստնել ու յայտնուել տանկի վրայ եւ ճանկել «Օղակ» գործողութիւնը ղեկավարող գնդապետ Մաշկովի օձիքը: Ձեռքի նռնակի օղակը բռնած, գնդապետին առաջն արած՝ Թաթուլն ու միւսները պատանդներին ազատելու նպատակով՝ գնացել են բանակցութիւնների: Ճանապարհին Թաթուլը հասցրել է խլել յարձակման մշակուած ու խիստ գաղտնի պահուող պլանը, որը որպէս նախատինք ու ամօթանք է մնալու փլուզուած Խորհրդային Միութեան այդ օրերի ղեկավար կոչուածների վրայ:

Առնական ու յաղթանդամ էր Թաթուլը, ոչ մի բանից չէր վախենում: Միշտ ասում էր. «Քամին քարին ի՞նչ կը տանի…»: Ինչքան էլ քամիներ փչեն, քարի մէջ ուժը մնում է: Գետաշէնն իր համար սրբութիւն էր:

«Գետաշէնը կը դատարկուի միայն իմ դիակի վրայով». Դա իր սկզբունքն էր եւ իր մահով փրկեց 3000 մարդու, նշում է տիկին Իրինան:
Այսօր Թաթուլի ծննդավայր Արեգ գիւղում հերոսի անունով դպրոց կայ, եւ ինչպէս հերոսի այրին նշեց. «Գետաշէնում զոհուած ազատամարտիկ ազգային հերոսները եօթն են եւ Երեւանում բոլորի անունով էլ լաւ կը լինէր, որ դպրոցներ լինէին»:

Արեգ գիւղի շիրմատանը, ուր հանգչում է Թաթուլի աճիւնը, կառուցուած է մի մեծ յուշարձան, որը նուիրուած է Թաթուլի եւ միւս ազատամարտիկների նուիրական յիշատակին:

Եւ այսօր էլ, երբ ոմանք փորձում են անջրպետ դնել հայ ժողովրդի միջև, հասկանում ես, որ սա չէր ազգային հերոսի բաղձանքը, և տեղին է տիկին Իրինայի ասածը. «Թաթուլը չէր կռւում էն մարդկանց համար, ովքեր փոքրամասնութիւն են, ճղճիմ մտքեր ունեն. ինքը ազգային մարդ էր, որ մեր պատմութեան մէջ միշտ վառ օրինակ է մնալու: Եթէ լինէր նա, կ’ասէր, որ սխալ է ազգը աղճատելը, դա մեր ազգային բնութագրին յարիր չէ»:

Իրօք, արծուի նման ապրեց Թաթուլն իր կեանքի քսանվեց տարիները եւ արծուի նման էլ զոհուեց՝ հպարտ, վեհանձնօրէն ու քաջաբար: Եւ նման քաջերի անունը շատ երկար է ապրում, որովհետեւ ժողովուրդն է պահում-պահպանում նրանց սխրանքի յիշողութիւնը:
«Ինչո՞ւ, վախենո՞ւմ էք մահից: Հողի համար ես հէնց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնայ Երեւանի օդանաւակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշէնը յանձնեցի: Ես այստեղ կը մեռնեմ՝ այդ բանը չեմ անի», ասել էր Թաթուլն այդ տագնապալի օրերին:

Թաթուլը մի շարք բանաստեղծությունների հեղինակ էր: Ներքոնշյալ՝ «Այսօր դուք ճերմակ աղավնիներ եք» բանաստեղծությունը գրվել է 1985 թվականին:

Թաթուլ մարդը, զինվորը, ռազմագետն ու պատմաբանը նաև գիտեր խոսել բանաստեղծի լեզվով:

Այսօր դուք ճերմակ աղավնիներ եք,
Վաղը ձեր ճերմակ, փրփուր էությամբ
Քայլելու եք դուք ձեր ընտրած ճամփով ,

Արդյոք դուք գիտե՞ք, գալիք ճամփեքը
դժվար են լինում,
Կյանքը սիրում է տրորել նրանց,
ովքեր նորեկ են,
Ու դուք, սպիտակ իմ աղավնիներ,
Պիտի պայքարեք, պիտի փոխ առնեք
Բյուր աչքերն երկնի,
Պիտի քարանաք,
Երբ կյանքը ձեզնից քար ուզի կերտել,
Պիտի դար դառնաք,
Երբ կյանքը ձեզնից դար ուզի կերտել...
Բայց երբ նա կ'ուզի
Ձեր սերը մարել
Կամ ձեր սպիտակ էությունը սուրբ
մրոտել թույնով,
Այնժամ չընկճվեք,
Պայքարեք սիրով.

Սիրո պայքարն է, որ միշտ հաղթում է,
Իսկ ձեր հոգու մէջ անպարփակ պայքար,
Սիրո կարոտ կա, ի՛մ աղավնիներ...

Վախենում եք մահից

«Վախենում եք մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի ու ազգի: Ես ոչ մի անգամ Երևանի օդանավակայանում չեմ իջնի ասելով՝ Գետաշենը հանձնեցինք: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»:

1991 թվականի ապրիլի 30-ին, երբ Գետաշենում դրությունն օրհասական էր , «Օղակ» գործողություն ժամանակ զոհվում է «Գետաշենի Արծիվը»՝ Թաթուլ Կրպեյանը:

Եվ նորից մահ իմացյալ… Թաթուլն էլ չկար… Նա ընկավ իր ուխտի կես ճանապարհին, ընկավ, որ Արցախը հավերժի, ընկավ, որ Գետաշենը կանգուն մնա:

Նա մատաղվեց հայրենիքին՝ մայր հողին խառնելով իր տաք արյունը: Նա ընկավ հերոսաբար՝ ցավի կրակ վառելով հարազատների, ընկերների և իրեն ճանաչող ամեն մի մարդու սրտում: Կորստի վիշտն ու ցասումը մի ակնթարթում համակեցին բոլորին, երբ Թաթուլը վերջին անգամ գյուղ «վերադարձավ», բայց այս անգամ՝ որպես հավերժություն լույս ճամփորդ… «վերադաձավ» ու հողին հանձնվեց, որպես հայրենասիրության սուրբ առաքյալ՝ անմահությամբ օծելով իր կյանքը:

«Թաթուլը տան վեցերորդ երեխան էր,-պատմում է ավագ եղբայրը՝ Մանվել Կրպեյան:,-Շատ աշխույժ էր և ակտիվ՝ ամեն ինչի նկատմամբ՝ և՛ ուսման, և՛ սպորտի, և՛ խաղերի, և՛ առօրյայում առհասարակ: Թաթուլին երբեք հոգնած չէիր տեսնի. ֆիզիկական աշխատանք այդքան շատ չէր անում. ինքներս էլ չեինք թողնում, բայց մնացած ամեն ինչում առաջինն էր և ամենաակտիվը: Խաղերի մեջ միշտ ուզում էր հրամանատարը լիներ, խնդրում էր պապին իր համար փայտից թուր պատրաստեր. առնում էր ձեռքին ու ասում. «Ես եմ հրամանատարը»:
Մեկ-մեկ կռիվ էր անում քրոջս՝ Ռուզանի հետ, Ռուզանը լաց էր լինում, ինքն էլ հետը մինչև վերջ լացում էր, Ռուզանը ձայնը կտրում էր, Թաթուլը դեռ շարունակում էր լաց լիներ»:

Հիրավի, Թաթուլը մեծ սիրտ ուներ, բարի և մեղմ հոգի….

Մի առիթով Մաքսիմ Գորկին ասել է. «Մարդկանց նկատմամբ սերը հենց այն թևերն են, որոնցով մարդ բարձրանում է ամենից վեր»:
Եթե մենք այսօր չճանաչեինք Թաթուլ Կրպեյանին՝ որպես Ազգային հերոսի և հայրենիքի նվիրյալ զինվորի, ապա, միևնույն է, մարդասիրության թևերը Թաթուլին կբարձրացնեին վեր ու կկնեքեին, որպես «Հայոց մարդասեր»:

«Թաթուլի մեջ ամենաշատը գնահատում էի մարդասիրությունը: Սոցիալապես անապահով ուսանողների նկատմամբ հատուկ վերաբերմունք և մարդկային աջակցություն ուներ: Խրոխտ էր և տանել չէր կարողանում անարդարությունը: Թե անարդար մի բան նկատեր, կռիվ կաներ»,-ահա այսպես Թաթուլին բնորոշեց իր երբեմնի դասախոս, ԵՊՀ պատմության ֆակուլտետի այժմյան դեկան Էդիկ Մինասյանը:

Պարոն Մինասյանը մեծ հպարտությամբ էր պատմում Սասնա երգերին ու պարերին, Սասնա հող ու ջրին նվիրված ուսանող Թաթուլի մասին. «Թաթուլը որպես ուսանող առանձնանում էր նախ ընդունակությունների տեսանկյունից. չափազանց ընդունակ էր, ամեն ինչ շատ արագ էր ընկալում և կարողանում էր նյութը ժամանակին մատուցել, առանձնապես կարևորում էր պատմական ցանկացած իրադարձության. ցանկացած դեպք վերլուծում էր՝ կապելով հայրենասիրական մղումների հետ, ազգային նպատակների հետ և շատ հարցասեր էր: Թաթուլը իրոք հայրենասերի կերպար էր, նա բուռն արձագանքում էր հայրենասիրական ցանկացած միջոցառման և դրա ակտիվ նախաձեռնողներից էր, ուներ կազմակերպչական մեծ ընդունակություններ»:

Արցախյան շարժման հենց առաջին իսկ օրերից, ոգևորված ուսանողության հետ, Թաթուլը մասնակցում է ցույցերին, սակայն նա քաջ գիտակցում էր, որ ազգի հարցերը հանրահավաքներով չես լուծի, ու շուտով 4-րդ կուրսի ուսանող Թաթուլ Կրպեյանը դիմում և ներկայացնում համալսարանի ռեկտորատ. ուզում էր մանկավարժ դառնալ, պետք է մեկներ Գետաշեն՝ այնտեղ պատմության ուսուչից աշխատելու նպատակով, բայց փաստացի Թաթուլը ուսանողական նստարանից տեղափոխվում էր դեպի պատերազմի դաշտ: Նա Գետաշեն էր մեկնում մարտական տրամադրվածությամբ: Նա վերջին պահին էլ զգում էր, որ կարող է մահանա, բայց դրան մեծ կարևորություն չէր տալիս.«Ավելի շատ ժողովրդին փրկելու և ազատագրելու գաղափարն էր նրա մեջ իշխողը, նրա ողջ մտածմունքը Գետաշենն էր ու Արցախ աշխարհն առհասարակ»:

Թաթուլն իսկապես մեծ հայրենասեր էր և ուներ անասելի մեծ սիրտ, բառիս թե ուղիղ և թե փոխաբերական իմաստներով: Երբ զրուցում էի Թաթուլի եղբոր հետ, մի հետաքրքիր դեպքի մասին տեղեկացա. «Եկավ պահը և Թաթուլն էր պետք է ծառայեր խորհրդային բանակում, սակայն զինկոմիսարիատում հայտնում են, թե հիվանդ է՝ 2 սիրտ ունի, և չի կարող ծառայել: Թաթուլը կռիվ է անում այնտեղ, ջղայնացած մտնում է տուն ու ասում. «Ես դրանց պիտի գնդակահարեմ, ոնց թե հիվանդ եմ, ես պարապած տղա եմ, ես պիտի ծառայեմ»….

Թաթուլին մի կերպ տանում են բանակ, ապրիլի 24-ի օրը 3 թուրքի է ծեծում, նրանցից մեկը ուղղեղի ցնցում է ստանում, պետք է դատ լիներ. Թաթուլն էլ փախնում գնում է գոսպիտալ՝ ասելով, թե հիվանդ է, երբ նրան զննում են տեսնում են, նա իսկապես հիվանդ է և 2 սիրտ ունի. պետք է վիրահատեին»…

Թաթուլն առյուծ սրտով էր ծնվել այնքան անասելի բարություն ու մեծություն կար նրա սրտում, որ առիթ է հանդիսացել կարծելու թե 2 սիրտ ունի: Նրա սրտի մեծությանն ու հայրենասիրությանը չափ սահման չկար. «Տանը խաբում էր ծնողներիս, թե գնում ենք պատմական հուշարձաններ ուսումնասիրելու, գնաց մի անգամ, վերադարձավ, հետո, երբ տեսավ ես տանն եմ՝ վիրավոր, ու կարող եմ ծնողներիս տեր լինել, ասաց,- Էլ հնար չկա, պիտի գնամ, մնամ…..»
Ու գնաց… Թաթուլն էլ գնաց…..

Կորուստդ ցավ է Թաթուլ, կարճ ապրեցիր քո կյանքը. Դու անարդարության երդվյալ թշնամի,հայրենիքի անձնվեր մարտիկ, դու, որ քո գործած սխրանքներով ու քո վսեմ կերպարով նոր իմաստ ու բավանդակություն հաղորդեցիր հայրենասիրությանն ու ազնվությանը դատապարտված էիր տեսնելու ընդհամենը 26 գարուն:

Կորուսյալ հայրենիքի վերադարձի գաղափարով ու վճռականությամբ էր դաստիարակված երիտասարդ թալինցի Թաթուլ Կրպեյանը, ով իր կյանքի կարճ , բայց և բովանդակ տարիների ընթացքում ապացուցեց, որ հայրենիքի համար պետք է պայքարել սրտացավորեն.
Այսօր էլ Թաթուլը ողջերի մեջ է: Նրա տեսակը կենդանի լեգենդ է, որ ապրում է հայ մարդու սրտում ու հոգում: Նրա տեսակը անմեռ է….

ՀԱՎԵՐԺ ՓԱ’ՌՔ ՔԵԶ ԹԱԹՈԻԼ ԿՐՊԵՅԱՆ….

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները
Ամենադիտված