Նախատեսվում է դուդուկի համահայկական փառատոն
Սփյուռք
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի աշխատանքների կազմակերպման շրջանակներում փետրվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հերթական հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փառատոնի շրջանակներում նախատեսվող դուդուկի համահայկական փառատոն իրականացնելու հետ կապված հարցեր:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի պատասխանատուներ, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, կոմպոզիտոր Արա Գևորգյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, «Ազգային նվագարաններ նվագախմբի» ղեկավար Նորայր Դավթյանը և այլք:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)