Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել 

Ադրբեջանցի մաքսավոր` մաքսանենգ. Բաքուն փորձում է «հետքեր մաքրել»

Հայկական աշխարհ

«Ազգ»-ն իր երեկվա համարում գրել էր, որ Կարսի օդանավակայանում ձերբակալվել, Իգդիր է տեղափոխվել եւ թուրքական իրավապահներին նախնական ցուցմունքներ է տվել Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի Նախիջեւանի ինքնավարության Սադարակի մաքսային անցակետի պետ Միրմահոմեդ Սեիդովը:

Բաքվի լրատվամիջոցները երեկ Սեիդովի պաշտոնի հարցում որոշակի պարզություն են մտցրել: Ըստ այդմ, նա Սադարակի մաքսային վարչության պետն է, որին թուրք իրավապահները ներկայացրել են մաքսանենգության եւ դրամաշորթության մեղադրանք: Սեիդովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Մեր նախորդ հրապարակման մեջ ենթադրել էինք, որ Սեիդովի ձերբակալությունը կապ ունի վերջին օրերին Թուրքիայում ծավալված հակակոռուպցիոն գործողության շրջանակներում կատարված այլ ձերբակալությունների հետ: Մենք նաեւ ասել էինք, որ, ամենայն հավանականությամբ, թուրքական կողմը փորձելու է Սեիդովի գործը ծառայեցնել Իլհամ Ալիեւի քաղաքական հավակնությունները չափավորելու' իր նպատակադրվածությանը:

Թուրքիայից ստացվող տեղեկատվությունը, սակայն, մեր այդ ենթադրությունը չի հաստատում: Բանն այն է, որ ոստիկանության կողմից իրականացված ձերբակալություններին չափազանց խիստ արձագանքել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Տպավորություն է ստեղծվում, թե թուրքական ոստիկանությունը սլաքն ուղղել է հենց Էրդողանի կառավարության դեմ:

Նախօրեին ձերբակալվել են մի քանի նախարարի որդիներ, իսկ երեկ էլ հայտնի է դարձել, որ նույնն սպասում է նաեւ նրանց հայրերին, որոնք Թուրքիայում իշխող կուսակցության անդամ են: Այս համապատկերին Սադարակի մաքսային վարչության պետի ձերբակալությունը բոլորովին այլ ենթատեքստ է ստանում: Այն է' որ թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները ներգրավված են նույն կոռուպցիոն գործարքներում:

Հավանաբար այս տպավորությունը ցրելու համար երեկ ադրբեջանական virtualaz.org-ը, հղում անելով Անկարայի իր «վստահելի աղբյուրներին», տեղեկագրել է, որ Սեիդովի ձերբակալության համար հիմք է հանդիսացել հեռավոր երթուղիների թուրք վարորդներից ստացած «խմբային նամակը, որով նրանք բողոքել են Սեիդովի կողմից դրամաշորթության աղաղակող փաստերի դեմ»:

Որ Անկարայի «վստահելի աղբյուրներ» գոյություն չունեն, եւ սույն վարկածը հորինվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից, կասկած իսկ չի հարուցում: Քանի որ որքան էլ «եղբայրական», Ադրբեջանը եւ Թուրքիան ամեն դեպքում տարբեր երկրներ են, եւ թուրք իրավապահները չէին կարող ադրբեջանցի բարձրաստիճան մաքսային պաշտոնյայի ձերբակալել միայն այն բանի համար, որ հեռավոր երթուղու թուրք վարորդները վերջինիս մեղադրում են դրամաշորթությամբ զբաղվելու մեջ:

Թուրքական կողմը նպատակահարմար կգտներ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին հայտնել, որ Սեիդովն զբաղվում է դրամաշորթությամբ եւ կխնդրեին ձեռնարկել համապատասխան քայլեր' ինչպես պահանջում է միջպետական հարաբերությունների արարողակարգը կամ առավելագունը Սեիդովը Թուրքիայում կհայտարարվեր անցանկալի անձ եւ կարտաքսվեր:

Նրան, մինչդեռ, ոչ միայն ձերբակալել եւ հարցաքննել են, այլեւ տարել են դատարան, որն էլ խափանման միջոց է ընտրել կալանքը: Հետեւաբար, Սեիդովը մեղադրվում է Թուրքիայի տարածքում կատարած հանցագործության մեջ: Տեղեկացվում է, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունն այդ հարցով «բանակցություններ է սկսել թուրքական իշխանությունների հետ»:

Թե ի՞նչ ընթացք կունենա Սեիդովի գործը, պարզ կդառնա գուցե առաջիկա օրերին: Դա կախված կլինի հատկապես նրանից, թե որքա՞ն հետեւողական կլինի Էրդողանի կառավարությունը ոստիկանության հետ դիմակայության ընթացքում: Ակներեւ է դառնում, որ Թուրքիայի կառավարությունը նպատակադրվել է արդարացնել կոռուպցիայի մեջ մեղադրվող նախարարներին եւ նրանց որդիներին' բանը ներկայացնելով որպես ներքաղաքական մրցակցության դրսեւորում:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը
Ամենադիտված