Իրանի նախագահը 350 հազար դոլար է նվիրաբերել հայկական հիվանդանոցին
Հայկական աշխարհ
Իրանի նախագահ Հասսան Ռոուհանին 10 միլիարդ ռիալ (մոտ 350 հազար դոլար) է նվիրաբերել Թեհրանի հայկական հիվանդանոցին՝ հայտնում է «Asbarez»-ը:
Նրա խորհրդական Հոսսեյն Ֆերեյդունն այցելել է հիվանդանոց եւ նշել, որ Իրանում մահմեդականների եւ ոչ մահմեդականների գոյակցությունը լավ օրինակ է տարածաշրջանի երկրների համար:
Իրանի նախագահն իր հերթին այցելել է իրանական բանակում ծառայած եւ զոհված մի քանի հայերի բնակարաններ: Մովսիսյանների բնակարանում Ռոհանին նշել է, թե մահմեդականները հավատում են, որ Հիսուս Քրիստոսը բարության եւ մարդասիրության մարգարեն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ