Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անցել են պաշտոնեական լիազորությունները. ՀՔԾ
Իրավունք
ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դատապարտյալը 2013թ. դեկտեմբերի 10-ին հաղորդում է տվել այն մասին, որ 2007-2008թթ. ընկած ժամանակահատվածում աշխատելով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկին կից գործող հացի գործարանում, գիշերային ժամերին ՔԿՀ-ի տարածքից բացակայելու նպատակով' իր նկատմամբ հսկողություն իրականացնող ՔԿՀ-ի հերթափոխի պետերին յուրաքանչյուր բացակայության համար տվել է գումար:
Նշված հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Այնուհետև դատապարտյալը դիմում է հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին' խնդրելով իր կողմից նախկինում գրված դիմումին ընթացք չտալ' պատճառաբանելով, որ այն գրել է հոգեկան անկայուն վիճակում:
Դրանից հետո դատապարտյալը ցուցմունք է տվել այն մասին, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը իրականում գրել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ աշխատակիցների և իրեն անծանոթ դիմակավորված մի խումբ անձանց սպառնալիքների ու իր նկատմամբ գործադրված բռնությունների արդյունքում' նրանց թելադրանքով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)