Մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության փաստի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ
Իրավունք
Քաղաքացիներ Է. Հ.-ի և Ա. Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ մամուլի բաժնից, ըստ քաղաքացի Է. Հ.-ի հաղորդման' 2014թ. հունվարի 11-ին' ժամը 23.30-ի սահմաններում, ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ իրեն անծանոթ չորս տղաներ անհիմն վիճաբանել են իր հետ և ծեծի ենթարկել:
Նույն օրը Ա. Ս.-ն էլ հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ վիճաբանության ժամանակ իրեն և իր երեք ընկերներին ծեծի են ենթարկել Է. Մ.-ն և վերջինիս ծանոթները: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ հասարակական կարգի խախտմամբ զուգորդված վերոհիշյալ վիճաբանությանն ու կռվին մասնակցել են նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)