Քննիչը ծեծել ու բռնության է ենթարկել քաղաքացուն. ՀՔԾ
Իրավունք
Քաղաքացի Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ա. Մ.-ի հաղորդման' 2013 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժանմունքում քննիչի կողմից ենթարկվել է խոշտանգումների, որի ընթացքում ծեծի, բռնության ու սպառնալիքների ազդեցության տակ ստորագրել է արձանագրություններում:
Հատուկ քննչակլան ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)