«Զվարթնոցի» հին մասնաշենքի մոտ զինամթերք է հայտնաբերվել
Իրավունք
Մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փետրվարի 17-ին' ժամը 15.15-ին, ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի օղակաձև շրջադարձի մոտակայքում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված հատվածում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով և խզակոթով երկփողանի հրացան, ինքնաձիգի պահունակ' լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 200 գ տրոտիլ, 5.45 մմ տրամաչափի 40 և 5.6 մմ տրամաչափի 6 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ