Վերնիսաժի մոտ երիտասարդ աղջիկն ապակու կտորով վնասել է իր և ընկերոջ դաստակները
Իրավունք
Ոստիկանության Կենտրոնականի բաժնում փետրվարի 18-ին' ժամը 16.50-ին, ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտ մի տղա և աղջիկ վնասել են իրենց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.30-ին «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում 1991թ. ծնված Դավիթ Ք.-ն և 1993թ. ծնված Մանուելա Գ.-ն վիճաբանել են, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ' Մանուելա Գ.-ն կոտրել է ապակյա շիշը և դրա կտորով վնասել իր և Դավիթ Ք.-ի ձեռքի դաստակները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ