Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

Օմբուդսմենը հրատապ գրություն է ներկայացրել ՍԴ

Իրավունք

Փետրվարի 17-ին Հայաստանի ատոմակայանի բազմաթիվ աշխատակիցներ հրապարակային դիմում ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպանին, որից հետո Օմբուդսմենը հրատապ գրությամբ դիմեց Սահմանադրական դատարան: Ստորև ներկայացնում ենք Պաշտպանի գրությունն ամբողջությամբ:

«Բարձր դատարան,

Սահմանադրական դատարանի հունվարի 24-ին կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ կայացրած աշխատակարգային որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների և գործողությունների տեղիք տվեց թե՛ գործատուների, թե՛ աշխատողների և թե՛ պետական մարմինների ղեկավարների կողմից: Որոշ գործատուներ, հղում կատարելով օրենքի չկասեցված դրույթներին, պնդում էին, որ կուտակային կենսաթոշակների մասին օրենքն ուժի մեջ է, գործում է և պահում էին կուտակայինի համար նախատեսված 5 տոկոսը: Աշխատողներն իրենց հերթին առաջ էին քաշում ՍԴ կասեցման որոշումը և պահանջում էին չգանձել կուտակայինի 5 տոկոսը: Այս խառնաշփոթի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ, դժգոհություն հայտնելով, որ գործատուներն իրենց կամքին հակառակ պահումներ են կատարում իրենց աշխատավարձից, դուրս եկան փողոց՝ արտահայտելու իրենց կամքը/դժգոհությունը: Առանձին դեպքերում այս ակցիաներին մասնակցած աշխատողները ղեկավարության նախաձեռնությամբ ազատվեցին աշխատանքից, ինչի պատճառը, աշխատողների պնդմամբ, նրանց դժգոհության բարձրաձայնումն է եղել:

Այս խառնաշփոթ իրավիճակն էլ ավելի խորացավ որոշ պետական մարմինների կողմից արված հայտարարությունների արդյունքում: Նախ Պետական եկամուտների կոմիտեն նշեց, որ պարտադիր կուտակային վճարների հաշվարկման համակարգչային ծրագիրն ավտոմատ հաշվարկում է պարտադիր կուտակային վճարները, և ՊԵԿ-ն իրավասու չէ հաշվետվության ձևից հանել պարտադիր կուտակային վճարների դաշտը:

Անմիջապես հետո Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ՝ մեկ անգամ ևս հիշեցնելով քաղաքացիներին, որ Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել գործատուներին: Ավելին, ԿԲ-ը հայտնեց, որ «վիճարկվող դրույթների' ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:

Նշյալ հայտարարություններից հետո բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին ահազանգել Մարդու իրավունքների պաշտպանին' մտավախություն ունենալով, որ հետագայում իրենց պարտադրելու են վճարել նաև նախորդ ամիսների կուտակային վճարները: Ավելին, փետրվարի 18-ին ատոմակայանի մի խումբ աշխատակիցներ նույն հարցով դիմեցին իրենց իրավունքների պաշտպանության համար:

Հիմնվելով գործող օրենքի դրույթների, ՍԴ կայացրած աշխատանքային որոշման և սամանադրական իրավունքի նորմերի և մարդու իրավունքների գերակայության սկզբունքի վրա' Պաշտպանը հրապարակեց պարզաբանումներ պարտադիր կուտակային վճարների հետ կապված քաղաքացիների հարցերի վերաբերյալ:

Մեր պարզաբանումներից հետո լրագրողի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը ԿԲ հայտարարության վերաբերյալ նշել էր, որ «Կենտրոնական բանկում ով որ դա արել է, նվազագույնը ոչ միայն ՀՀ օրենքների, այլ նաև սահմանադրական համապատասխան սահմանումներին դեմ է գնացել... որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Դա արգելված է օրենքով... նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի... Ոչ մեկը չի կարող երեք ամսվա աշատավարձերից միանգամից պահումներ կատարել»:

Քաջ գիտակցելով, որ ՍԴ անդամներն ու աշխատակազմը պարտավոր են ձեռնպահ մնալ ՍԴ որոշումը մեկնաբանելուց, որևէ կերպ նպատակ չունենալով ներգործել ՍԴ վերջնական որոշում կայացնելու վրա, սակայն հաշվի առնելով ստեղծված խառնաշփոթը և անընդունելի իրավիճակը, ինչպես նաև գործատուների և քաղաքացիների վրա գործադրվող ճնշումները' հարկ եմ համարում դիմել Բարձր դատարանին' տեղեկացնելով խնդրի և դրա հրատապության մասին:

Հարգանքով'

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված