Հրայր Թովմասյանի «ղալաթի» հետքերով
Իրավունք
«ՀԺ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը պատրաստվում են համատեղ դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (ԲՊԱԷՀ)' ընդդեմ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի:
Օրեր առաջ, երբ լրագրողները նախարարից հետաքրքրվել էին, թե ինչպես է ինքը վերաբերում, որ ԱԺ չորս ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել վարչապետին, նա ասել էր. «Ղալաթ են անում»: Եվ ահա չորս ուժերը որոշել են Թովմասյանի սույն արտահայտության համար նրա դեմ դիմում ներկայացնել ԲՊԱԷՀ:
Lurer.com-ի թղթակիցը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանից տեղեկացավ, որ դեռևս նման դիմում հանձնաժողովը չի ստացել:
Իսկ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակն ընդհանրապես չցանկացավ մեկնաբանել «իրավաբանական նոր տերմինի» շուրջ ծավալված աղմուկը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)