Լիբանանահայերը Համահայկական խաղերին մասնակցում են հայրենիքը տեսնելու և հաղթելու ցանկությամբ
Իրավունք
Համահայկական խաղերին Լիբանանի ներկայացուցիչները, հայրենիքը տեսնելու հետ մեկտեղ, ցանկություն ունեն նաև հաղթել:
«Մեր երազանքն էր լինել Ծաղկաձորում և պարզապես սահել հայրենիքում: Առաջին անգամ Հայրենիքում լինելով' մենք իրականացնում ենք մեր երազանքը: Իհարկե, այս ամենը' շնորհիվ Հայաստանի Հանրապետության նախագահի: Շատ ուրախ ենք, որ այստեղ պիտի ծանոթանանք աշխարհի տարբեր ծայրերից եկած մեր հայրենակիցների հետ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց լիբանանահայ դահուկորդ Սաքո Դարբինյանը:
«Այստեղ ենք, որ տեսնենք հայրենիքը և հաղթենք: Սրանք առաջին ձմեռային խաղերն են, և բացառիկ տպավորություններ ունենք»,-զրույցին միջամտեց Լիբանանի թիմի անդամ Դանիել Պետրոսյանը:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից Համահայկական առաջին ձմեռային խաղերին կմասնակցի 7 դահուկորդ, 3 լեռնադահուկորդ և 1 սնոուբորդիստ:
Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցության հայտ են ներկայացրել 11 երկրների 22 քաղաքներ ներկայացնող շուրջ 400 մասնակիցներ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)