ԴԱՀԿ-ն պնդում է, որ ծառայության աշխատակիցների գործողությունները եղել են իրավաչափ
Իրավունք
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր անհամաձայնությունն է հայտնում սույն թվականի փետրվարի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության, ինչպես նաև վերջինիս հիման վրա մի քանի էլեկտրոնային կայքերում տեղադրված' «ԴԱՀԿ աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում անձը զրկվել է իրեն պատկանող գումարից» վերտառությամբ հաղորդագրությունների կապակցությամբ:
«ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն արձանագրում է, որ ինչպես հաղորդագրության վերտառությունը, այնպես էլ դրանում ներառված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Ծառայությունը հետևողականորեն ուսումնասիրել և փաստարկված պատասխաններ է ներկայացրել քննարկվող հարցի առնչությամբ շահագրգիռ անձանցից և մարմիններից ստացված բոլոր դիմումներին ու գրություններին և ձեռնարկել է օրենքով նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով:
Նման ընդհանրացված և չփաստարկված հրապարակումները կարող են հասարակության շրջանում ծառայության գործունեության հանդեպ չարդարացված որոշակի բացասական վերաբերմունքի տեղիք տալ, ինչն արդեն իսկ մտահոգիչ է»,- նշված է ԴԱՀԿ մամուլի ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)