Դատապարտյալի` զգալի չափով գույքը յուրացնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Իրավունք
Դատապարտյալ Ս. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալ Ս. Բ.-ի հաղորդման' ՀՀ ոստիկանության քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում նախաքննության ընթացքում քննիչը պարզաբանումներ, ստուգումներ կատարելու նպատակով վերցրել է իր բջջային հեռախոսը և գումար ու չնայած իր բանավոր բազմաթիվ պահանջներին' դրանք յուրացնելով չի վերադարձրել:
Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)