Գյումրիում ամուսինը խոհանոցային դանակով սպանել է կնոջը
Իրավունք
Ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1982թ. ծնված Գրիգոր Գ.-ն և հայտնել, որ փետրվարի 26-ին` ժամը 22.30-ի սահմաններում, տանը, խանդի հողի վրա, վիճաբանել է իր կնոջ` 1986թ. ծնված Լիանա Մանուկյանի հետ և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Լ. Մանուկ յանը շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայրից հայտնաբերվել է դանակ` արյան հետքերով: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գրիգոր Գ.-ն ձերբակալված է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ