68 դպրոցի մոտ ծեծի է ենթարկվել «Մուրացանի Մուլտ» մականվամբ Արթուրը
Իրավունք
«Մարտի 2-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Աթոյան անցուղու թիվ 5 շենքի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտակ Մ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի 25-ին, ժամը 18.00-ին, Նոր Արեշի 8-րդ փողոցում, դպրոցի մոտ, ձեռքերով հարվածներ է հասցրել «Մուրացանի Մուլտ» մականվամբ Արթուր Ս.-ի դեմքին և պատճառել վնասվածքներ», - այս մասին Լուրեր.com-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)