Երևանի 16-րդ թաղամասում բնակիչը հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ
Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում մարտի 3-ին` ժամը 20.40-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1973թ. ծնված Հրաչ Ա.-ն և հայտնել, որ 16-րդ թաղամասի թիվ 23 շենքի մոտ եղբոր տղան նռնակ է գտել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)