Ոստիկանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել քաղաքացու առողջությանը. ՀՔԾ
Իրավունք
ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կարեն Պետրոսյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշնորով: Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ մամուլի բաժնից, Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի «Անգլիական» կոչվող այգում խաղալիքների մանրածախ առևտրով զբաղվող իր մորից գումարներ պահանջելու հարցի շուրջ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ է մտել քաղաքացի Գ. Մ.-ի հետ, որի ընթացքում դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնին և կրծքավանդակին' դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Կարեն Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)