Ստամբուլի դատարանը բավարարել է «Ակոսի» գլխավոր խմբագրի դեմ հայցը
Իրավունք
Ստամբուլի առաջին ատյանի 18-րդ դատարանը բավարարել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ներկայացրած հայցն ընդդեմ հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Կուսակցությունը բարոյական փոխհատուցում ստանալու պահանջով դիմել էր դատարանին' մեղադրական ներկայացնելով 2011 թվականի օգոստոսի 26-ին «Ակոսում» տեղ գտած «Աշխատավորական կուսակցությանն օգնության ամոթը» խորագրով հոդվածի համար: Դատական հայցը ներկայացվել էր հոդվածի հրապարակումից մոտ մեկ տարի անց:
Թուրքական դատարանը որոշում է կայացրել բավարարել հայցվոր կողմի պահանջը և պարտավորեցրել է Քոփթաշին վճարել 3 հազար թուրքական լիրա (շուրջ 1350 ԱՄՆ դոլար) փոխհատուցում: «Ակոսի» գլխավոր խմբագրի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն հայտնել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)