Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողների ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվել Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից 8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոն 

Մամիկոն Խոջոյանի` դիվերսանտ լինելու վարկածը պրիմիտիվ ու մարազմատիկ էր. Լարիսա Ալավերդյան

Իրավունք

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը նախապատրաստվում է դիմել միջազգային կազմակերպություններին' բարձրաձայնելու ադրբեջանցիների կողմից գերի ընկած և վերջերս հայրենադարձված Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը' նշելով, որ 1-2 շաբաթվա ընթացքում իրենք կփորձեն հայտ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մեկ-երկու շաբաթվա ընթացքում փորձելու ենք հայտ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան գործույթով զբաղվող մարմնին: Ես զգուշավոր եմ, քանի որ եվրոպական դատարան հայց պատրաստելը մանրակրկիտ և մեծ իրավական հմտություններ պահանջող աշխատանք է: Երկրորդը' մենք պետք է կարողանանք շփվել Մամիկոն Խոջոյանի հետ, ով պետք է ինչ-որ ֆիզիկական վիճակի հասնի, որ կարողանա իր հետ կատարվածի մասին պատմել»,-ասաց Լարիսա Ալավերդյանը' նշելով, որ իրենց կազմակերպությանն իրավաբանական աջակցություն են առաջարկել հմուտ իրավաբաններ, ում ծառայություններից իրենք կօգտվեն:

Լարիսա Ալավերդյանի խոսքով' եվրոպական դատարանից սպասվելիք վճիռն ու փոխհատուցումը շատ տարբեր կարող է լինել: «Փոխհատուցումը գնահատվում է' ըստ նրա, թե ինչ ֆիզիկական վնաս է հասցվել անձին և ինչ է հարկավոր նրան վերականգնվելու համար»,-ասաց Լարիսա Ալավերդյանը' հավելելով, որ Մամիկոն Խոջոյանը ենթարկվել է ոչ միայն դաժան վերաբերմունքի, այլև խոշտանգումների, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է: «Խոշտանգում են մարդուն, որ ստանան տեղեկություններ, բայց Մամիկոն Խոջոյանն այն մարդն էր, ով ի վիճակի չէր էլ որևէ տեղեկություն հաղորդել: Ես նույնիսկ կարծում եմ, որ իրենք վերադարձրեցին այս մարդուն' վախենալով, որ նա կմահանա ու այդ դեպքում իրենց հանցագործությունն առավել ծանր կլինի»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը' կարևոր համարելով այն հանգամանքը, որ ադրբեջանցիների հերթական սադրիչ վարկածը, թե Մամիկոն Խոջոյանը դիվերսանտ է, հերքվել է իրենց իսկ առաջադեմ քաղաքացիների կողմից: «Այդ վարկածն այնքան պրիմիտիվ ու մարազմատիկ էր, որ առաջադեմ մտածող անձանց համար հնարավոր չէր ընդունել այդ վարկածը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ավելի քան մեկ ամիս առաջ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ուներ հոգեկան խնդիրներ, անուշադրության պատճառով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը ու հայտնվել ադրբեջանական կողմում, ուր նրան որակել էին որպես դիվերսանտ կամ նրանց ուղեկցող անձ: Այդ մոտեցումը քննադատության էր արժանացել հենց ադրբեջանցիների կողմից: 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում' խախտելով գերիների մասին Ժնևյան կոնվենցիան: Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է:

Մարտի 4-ին Մամիկոն Խոջոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո վերադարձվել է Հայաստան: Նրան անմիջապես տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, ուր նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր: Պարզվել է, որ նա ունի նաև հրազենային վնասվածք:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբԱԺ նախագահը պատգամավորին ասում է՝ դուրս կշպրտի, հանցակազմ չե՞ք տեսնում, ինչո՞ւ է ազատության մեջ (տեսանյութ) ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորումԼենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտորի աճյունը հուղարկավորվել է 85 տարի անց
Ամենադիտված