Հայտնաբերվել է «Բենզին Ռուբոյի» որդին, ով ոստիկանությունում սպառնալիքներ է հնչեցրել. shamshyan.com
Իրավունք
Shamshyan.com -ի տեղեկություններով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 8-րդ շենքի բնակիչ Արման Գալուստյանին:
նկատմամբ որպես հետախուզում է հայտարարվել ու դատարանի կողմից խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և քրեկան գործ է հարուցված եղել ՀՀ քր օր-ի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով ), 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով: Ոստիկանությունում անձնական խուզարկությամբ Ա. Գալուստյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է 21 սմ երկարությամբ, 10 սմ շեղբով գաղտնի փականով դանակ: Ըստ տեղեկությունների, ոստիկանությունում նա իրեն դրսևորել է անհարգալից ու սպառնալիքներ է հնչեցրել այնտեղ գտնվող մարդկանց հասցեին:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)