Ոստիկանության աշխատակիցները բռնվել են խոշոր չափի կաշառք ստանալու պահին
Իրավունք
Ոստիկանության երկու աշխատակիցներ բռնվել են խոշոր չափի կաշառք ստանալու պահին: Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը: Ֆելիքս Մկրտչյանը և Սամվել Հակոբյանը ձերբակալված են:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար