Ոստիկանը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ
Իրավունք
Քաղաքացի Ս. Թ.-ի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ նախապատրաստված նյութերի' 2008թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանության մարզային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին քաղաքացի Ս. Թ.-ն հեռախոսազանգով տեղեկացրել է անհայտ անձանց կողմից իր նկատմամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ, ինչից հետո քաղաքացու աշխատավայր է եկել տվյալ դեպքի մասին արդեն իսկ իրենից նախկինում տեղեկացված' նույն բաժանմունքի օպերլիազորը և ծեծի է ենթարկել իրեն' հանցագործության դեպքի մասին քրեական հետախուզության բաժանմունքի պետին հայտնելու համար:
Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ