Գրավատան տնօրենը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց. ՀՔԾ
Իրավունք
Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ' ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում մի շարք բացահայտումներ են կատարվել: Պարզվել է, որ գրավատան տնօրենը հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու, այն է' ընկերության համախառն եկամուտից նվազեցվող ծախսերը շահութահարկի 2010-2012թթ. հաշվարկներում ավել ցույց տալու և շահույթը պակաս հաշվարկելու արդյունքում, խուսափել է (8.873.585 ՀՀ դրամ) խոշոր չափի հարկեր վճարելուց:
Քրեական գործի նյութերով հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ ՔՕ 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում և ուղարկվել այլ քննչական մարմին' նախաքննությունը շարունակելու համար:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)