Հայաստանն իր կենսամակարդակով աշխարհի միջինին 2025-ին էլ չի հասնի
Հայկական աշխարհ
Համաշխարհային բանկը վերջերս հրապարակեց Հայաստանի հետ գործընկերության 2014-2017թթ. ռազմավարությունը, որտեղ անդրադարձ կա նաև քաղաքական և պետական կառավարմանը վերաբերող հարցերին։ Այս մասին գրում է «Ժամանակ»-ը:
Զեկույցում մասնավորապես նշված է, որ մինչև 2025թ. Հայաստանի զարգացման ծրագրով՝ ՀԶԾ, սահմանվում են Հայաստանում ծայրահեղ աղքատության վերացման, կենսամակարդակի բարելավման համար աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի զարգացման, հիմնական ծառայությունների մատչելիության բարձրացման և պետական կառավարման համակարգի արդիականացման «հավակնոտ թիրախներ»։
«Սակայն այն իրականացնելու համար կպահանջվի դժվարին ընտրություն կատարել պետական ծախսերի, կառավարման բարեփոխումների մասով և այլ փոխզիջումներ անել քաղաքականության մեջ՝ այդպիսով կառավարության առջև այդ տարբերակների շուրջ լայն համաձայնության ապահովման շոշափելի պահանջներ դնելով»,- վստահ են ՀԲ մասնագետները։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ